Buissup Global Forum



  • Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կմեկնարկի Buissup Global Forum-ը։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
    Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող թվով 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։
    📎BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել՝ աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր տարիքի հայ երիտասարդներ՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախագծերով։
    📌Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։
    Ֆորումի անցկացման վայրն է՝ Best Western Plus Paradise hotel Dilijan:
    Անցկացման ժամկետ՝ սեպտեմբեր 7-13-ը:
    Կազմակերպիչները Buissup Global Forum-ի ընթացքում կհոգան մասնակիցների կացության, ինչպես նաև Երևան-Դիլիջան-Երևան ուղևորության ծախսերը։
    📍Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել մինչև հուլիսի 25-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/QQPxnRhxXRngCysJ6


Log in to reply