search
-
Մեկնարկ
Ավարտ

Ընդունվել Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Արդեն սկսե՞լ ես մտածել համալսարան ընդունվելու մասին։ Նախասիրություններդ հավանաբար շատ են, ու որոշում կայացնելը այնքան էլ հեշտ չէ։ Հայաստանում շատ համալսարաններ կան, բայց հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա՝ խորհուրդ կտամ, որ ընտրես հենց Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Մինչ ամբողջական հոդվածին ծանոթանալը, խորհուրդ կտամ միանալ մեր ֆեյսբուքի համապատասխան խմբերին, որտեղ կարող ես գտնել քննություններին պատրաստվելու մասին ողջ տեղեկատվությունն ու համապատասխան դասընթացներ՝

English Learners Club
SAT/GRE LearnersClub

 

Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջարկում է մասնագիտանալ աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններում՝

  • Բիզնեսի կառավարում
  • Անգլերեն և հաղորդակցություն
  • Տվյալագիտություն
  • Համակարգչային գիտություններ
  • Ինժեներիա

Բացի այդ, այստեղ ուսուցման լեզուն անգլերենն է և անկախ նրանից՝ ինժեներ ես, թե հաղորդակցագետ, փայլուն տիրապետելու ես անգլերենին։ Ի վերջո, ՀԱՀ-ը հավատարմագրված է դպրոցների և քոլեջների արևմտյան ասոոցիացիայի կողմից ու Կալիֆոռնիայի համալսարանին կից կառույց է համարվում։

2021 թվականի աշնանը ուսումնառությունը սկսելու համար ՀԱՀ-ը անցկացնում է 3 փուլով ընդունելություն, որոնց նախնական վերջնաժամկետներն են՝

Վաղ ընդունելություն՝ մինչ 2020-ի դեկտեմբերի 15
Սովորական ընդունելություն՝ մինչ 2021-ի մարտի 15
Ուշ ընդունելություն՝ մինչ 2021-ի հունիսի 15

Ենթադրվում է, որ 2022 թվականի ընդունելությունը նույնպես կունենա նմանատիպ ժամանակացույց, ուստի իսկական ժամանակն է, որ սկսես մտածել քննություններին պատրաստվելու ուղղությամբ։

 

  • Ներկայացնել առցանց դիմում, որը հասանելի կլինի վերը նշված ժամկետներում։
  • Անգլերենի իմացությունը հաստատող վկայական.
    Հայաստանի ամերիկյան համալսարանը ընդունում է անգլերենի իմացությունը հաստատող երկու վկայական՝ TOEFL IBT (նվազագույն միավորը 79) և IELTS Academic (նվազագույն միավորը 6.5) վկայականները։
  • Մաթեմատիկայի իմացությունը հաստատող վկայական.
    SAT (նվազագույն միավորը 630-670) կամ ACT (նվազագույն միավորը դեռ հայտնի չէ),
  • Անձնագրի (բոլոր էջերի) կամ նույնականացման քարտի պատճեն,
  • Լուսանկար (դիմումի մեջ նշվող չափանիշներին համապատասխան),
  • Դպրոցի ավարտական վկայականն ու գնահատականները (ատեստատ),
  • Հայաստանի քաղաքացիները դիմելու համար պետք է վճարեն 15 000 դրամ։

Անգլերենի և մաթեմատիկայի քննությունները պետք է հանձնել մինչ ընդունելությունը։ Հայաստանում TOEFL և IELTS քննությունները կազմակերպվում են ամիսը մի քանի անգամ և քննություն հանձնելու համար պետք է նախօրոք գրանցվել։ (TOEFL, IELTS քննությունների մասին առավել մանրամասն՝ առաջիկա հոդվածներում)։

Եթե որոշես, որ ուզում ես հենց ՀԱՀ-ի ուսանող դառնալ, ապա չմոռանաս ուսումնասիրել համալսարանի պաշտոնական կայքը ու հետևել նրանց թարմացումներին։

Հաջողություն եմ մաղթում առաջիկա պլաններում։
Ու չմոռանաս կարդալ բլոգի մյուս հոդավածները ։)

Գրանցվիր ամերիկյան համալսարանի հետևյալ դասընթացներին՝

Ընդհանուր անգլերեն մեծահասակների համար
IELTS

cover photo by Camilo Huinca

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close