search
-
Start Date
End Date

Ընդունվել Լոնդոնի Համալսարանական Քոլեջ. Անրի Գրիգորյան

Նախորդ հոդվածում պատմել էի, թե ինչու արժե ընդունվել Լոնդոնի համալսարանական քոլեջ ու խոստացել կիսել ձեզ հետ շրջանավարտ Անրի Գրիգորյանի խորհուրդները ընդունելության կարգի մասին։ 

(ռիսկերի վերլուծաբան, գրող, հեղինակել է «Դմբո Ջոյս» պատմվածքների ժողովածուն)

Ես ընտրեցի այս համալսարանը, որովհետև ինձ դուր եկավ առաջարկված մագիստրոսական ծրագիրը: Առհասարակ այս համալսարանը խիստ կարևորում է բազմազանությունը՝ և մտքերի, գաղափարների, և անհատականությունների, իսկ սա շատ ոգևորող հանգամանք է: Այստեղ քեզ առաջարկում են մի սոցիում, որտեղ դու պիտի գտնես քո տեղն ու պաշտպանես այն, իսկ համալսարանական միջավայրը այդ ճանապարհին  ամեն կերպ ոգևորում ու խթանում է քեզ:

Ոչ միայն UCL, այլև ցանկացած արտասահմանյան բուհ ընդունվելու համար դիմորդը պիտի ճիշտ մատուցի կամ ներկայացնի իրեն: Պետք է խուսափել ծեծված արտահայություններից, բառապաշարից. ավելի կոնկրետ պիտի խոսես ինքդ քո մասին՝ հետաքրքիր օրինակներ բերելով քո անցած ուղուց: Նման համալսարանները ուզում են լսել քեզ՝ որպես անհատի, լսել քո անհատական, տարբերվող պատմությունը: Նույնիսկ ինչ-ինչ դեպքերում ուշադրություն չեն դարձնի քո գնահատականներին, եթե դու հետաքրքիր անհատականություն ես: Նրանք շատ են կարևորում քո անձնական հատկությունները, հաճախ դրանք վճռորոշ են որոշում կայացնելիս: Նրանք քեզ չեն տեսնում ու քո մասին հաճախ դատում են թղթերով, ուրեմն թղթերի մեջ պիտի հստակ տեսնեն քո դիմագիծը, իսկ դրա համար պիտի ընտրել ճիշտ բառեր:

Ինչ-որ դժվարություններ նշել կդժվարանամ, ուղղակի դիմելիս պիտի անկեղծ ու բնական լինել, իրոք ունենալ տվյալ համալսարանում սովորելու կիրքը, Երբ օրինակ մոտիվացիոն նամակ ես գրում կամ բնութագրում ես ինքդ քեզ, պիտի համարձակորեն ցույց տաս քո բոլոր լավ և ուժեղ կողմերը:

Աշխարհի լավագույն համալսարաններից մեկը ընդունվելը գուցե դժվար փորձություն թվա, սակայն բավարար տեղեկատվություն ունենալու և հետևողականորեն պատրաստվելու պարագայում նպատակին հասնելը ավելի քան հեշտ ու հաճելի կդառնա (հեղ.)։ Իսկ որպես առաջին քայլ կարող ես ուսումնասիրել հաջորդ հոդվածը, որտեղ պատմել եմ, թե ինչ պահանջներ է առաջադրում Լոնդոնի համալսարանական քոլեջը հայ դիմորդների համար։ 

Կարծում եմ՝ քեզ նաև հետևյալ հոդվածները կհետաքրքրեն

We send the best courses and news for you!
close