search
-
Start Date
End Date

Ընդունվել Լոնդոնի Համալսարանական Քոլեջ (UCL) (Guide Notes)

Հայաստանից մոտ 64 ուսանող սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL): Այստեղ կարող ես ընդունվել նաև դու։ Հայ ուսանողների ընդունելության համար  քոլեջը առաջադրում է հետևյալ պայմանները.

Դիմորդը պետք է հաջողությամբ  ավարտի.

  • Հայաստանյան համալսարանի բակալավրի առաջին երկու տարին, ընդ որում՝ համալսարանը պետք է ճանաչված/հավատարմագրված լինի UCL-ի կողմից։ Ուսանողի միջին գնահատականը չպետք է նվազի առավելագույն գնահատականի 80 տոկոսից):
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի երկու տարին, որի պարագայում պահանջվող գնահատականը 4-ից 3.3-ն է։
  • Արարատյան բակալավրիատի 3 ընդարձակ ծրագրերը:

Դիմորդը պետք է հաջողությամբ  ավարտի

  • UCL-ի կողմից ճանաչված հայաստանյան համալսարանի բակալավրիատի ծրագիրը հետևյալ միջին գնահատականներով՝ 3.5/4.0, 4.5/5.0, 8/10 կամ 16/20:
  • Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ծրագիրը՝ 3.3/4 գնահատականով:

UCL ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ՝ այս համալսարանի դեպքում նախընտրելի է IELTS վկայական:


Հայաստանից դիմորդները UCL-ում մագիստրոսական ծրագրում սովորելու կամ հետազոտական աշխատանք կատարելու  համար կարող են օգտվել Chevening կրթաթոշակային ծրագրից: (2019-2020 թվականի դիմումների վերջնաժամկետը բաց է):

Յուրաքանչյուր ծրագիր իր առանձնահատուկ պահանջները կարող է ունենալ և ստուգիր պաշտոնական կայքը կամ դիմիր Հայաստանում Բրիտանական Խորհրդին՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:


Հաջողություն եմ մաղթում առաջիկա պլաններում

Ու չմոռանաս կարդալ բլոգի մյուս հոդվածները ։)

We send the best courses and news for you!
close