



Ծրագրավորման ոլորտ մուտք գործելու, ամփոփ գիտելիքներ ստանալու և ինտեգրվելու համար անպայման պետք է մասնակցել այս դասընթացին,որն իր մեջ ներառում է ծրագրավորման հիմունքների ընդհանուր գաղափարը և ընձեռում հնարավորություն հետագայում կողմնորոշվելու ծրագրավորման լեզվի ընտրության հարցում։ Ընդ որում՝ ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն տեսական գիտելիքների մատուցում, այլև գործնական բնույթի խնդիրների լուծում և առաջադրանքների կատարում։
Դասընթացի ընթացքում Դուք կստանաք ծրագրավորման մասին լիարժեք պատկերացում, կծանոթանաք ծրագրավորման մի շարք լեզուների հիմք հանդիսացող C++ լեզվին, կամրապնդեք Ձեր գիտելիքները գործնական հանձնարարություններով։
Դասընթացի արդյունքում Դուք կինտեգրվեք ծրագրավորման ոլորտ, կպատկերացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագրավորումը, կունենաք բազային գիտելիքներ և փորձ։
Դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ։ Դասընթացների ընթացքում անընդմեջ իրականացվում են պրակտիկ բնույթի առաջադրանքներ: Գործում են նաև անհատական հիմունքներով դասընթացներ, որի արժեքին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կապվելով մեզ հետ։* արժեքը նշված է 1 փուլի համար: Դասընթացի առաջին դասը կրում է փորձնական բնույթ։ Գործում են նաև կորպորատիվ փաթեթներ կազմակերպությունների համար։

Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.