-

3 պատճառ, թե ինչու ծրագրավորողները պետք է անգլերեն սովորեն

«Անգլերեն չգիտես, ուրեմն ծրագրավորող չես»

Համաձայն չե՞ս։ Դե արի տեսնենք, թե ինչու է այս պնդումը ճիշտ։

  • Ո՞րն է ծրագրավորման լեզուն։ Անգլերենը։
  • Ի՞նչ լեզվով է խոսում ծրագրավորման աշխարհը։ Անգլերեն։
  • Ո՞ր լեզվով են հրապարակվում ու հրատարակվում այս ոլորտի նորությունները։ Անգլերեն։

Ես աշխատում եմ մոտ 20 ծրագրավորողի հետ, որոնք կամ արդեն տիրապետում են անգլերենին, կամ այժմ սովորում են այն, որովհետև հստակ գիտեն անգլերեն սովորելու երեք հիմնական պատճառները։

Ի՞նչ են անում ծրագրավորողները։ Կարդում և գրում են կոդեր։ Ի՞նչ են անում հայ ծրագրավորողները։ Թարգմանում են կոդեր։ Անգամ ամենապարզ նախադասությունները մի լեզվից մյուսը թարգմանելիս անհնար է խուսափել թյուրիմացություններից։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է կատարվում, երբ մասնագիտական լեզվի տերմիններն ես փորձում թարգմանել։  Քանի որ ծրագրավորումը այն ոլորտներից է, որտեղ անընդհատ պիտի սովորես ու ծանոթանաս նոր լեզուների, գործիքների ու մեթոդների, անգլերենի իմացությունը նվազագույն անհրաժեշտություն է, որպեսզի ավելի շուտ ըմբռնես կոնտեքստի բովանդակությունը։ Օրինակ՝ շատ ավելի լավ կհասկանաս, թե ինչ է նշանակում ծրագրավորման մեջ հաճախ օգտագործվող “branch” տերմինը, եթե իմանաս որ այն անգլերենում նշանակում է  «ճյուղ», կամ, թե երբ է պետք օգտագործել  “conditional”, եթե իմանաս, որ անգլերենում դա նշանակում է  «պայմանական»։ Եթե չգիտես լավ անգլերեն ու գրում ես կոդ՝ պարզապես թարգմանելով հայերեն միտքդ, ապա հավատա, որ շատ փոքր է հավանականությունը, որ ինչ որ մեկը կհասկանա, թե ինչ ես գրել։

Երբ կարդաս վերջացնես, ուսումնասիրիր այս դասընթացները ու միացիր քո նախընտրած դասընթացին։

Մինչ դու ուրախ ես, որ վերջապես գնեցիր ու կարդում ես ծրագրավորման մասին մի ռուսերեն գիրք, որը գրվել է 2015-ին, անգլախոս շուկայում լավ վաճառվել է 2016-ին, ռուսական շուկան թարգմանել է 2017-ին, 2018-ը թելադրում է այս ոլորտի իր պահանջները։ Այս ոլորտը զարգանում է ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ։ Ու եթե չես ուզում կորցնել աշխատանքդ, ավելին՝ ցանկանում ես նորանոր հաջողությունների հասնել, ժամանակն է ոչ միայն հրաժարվել ռուսական գրականությունից, այլև տպագիր գրականությունից։ Համացանցը լի է այն տեղեկատվությամբ, որ քեզ անհրաժեշտ է։ Քեզ մնում է միայն հասկանալ համացանցի լեզուն, շատ ճիշտ ես՝ անգլերենը։

Դեռ չե՞ս սկսել նախապատրաստվել անգլերենի դասերին։

Բայց սպասիր, պիտի ասեմ ամենակարևոր պատճառը, որի համար արժե սկսել անգլերենի դասերի հաճախել։

Apple, Microsoft, Google, Linux, Amazon… Գիտե՞ս, թե բացի բարձր տեխնոլոգիաներից, ինչն է միավորում այս բոլոր ընկերություններին։ Այս բոլոր ընկերություններում բոլորը խոսում են անգլերեն։ Ուրեմն, եթե ցանկանում ես հայտնվել աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկում, սկսիր ուսումնասիրել անգլերեն հենց այն պահին, երբ ավարտես հոդվածս կարդալը։ Եթե անգամ մտադրություն չունես դառնալու տեխնոլոգիական հսկա, ում մասին հուզիչ փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր կնկարահանեն, պարզապես ուսումնասիրիր տեղական շուկան։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաներում մասնագիտացած գրեթե բոլոր հայաստանյան ընկերությունները աշխատում են համագործակցելով արտասահմանյան գործընկերների հետ։ Նրանց հետ շփման լեզուն, շատ ճիշտ եք, անգլերենն է։ Գործընկերների հետ շփման մեջ առնվազն պետք է հասկանալ նրանց պահանջները, իսկ եթե ձգտում ես դառնալ թիմի լիարժեք անդամ ու կայուն աշխատանք ունենալ, ուրեմն պիտի նաև նրանց կատակները հասկանաս։

Ուրեմն եթե կարիերայիդ մասին պատկերացումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում են, չես կարող ժխտել այդ ոլորտի այբուբենն իմանալու անհրաժեշտությունը։

Արա անգլերեն սովորելու առաջին քայլը՝ ներբեռնիր Tutor Bot հավելվածը։


Բժշկության կամ բիզնեսի ոլորտում աշխատող ընկերներիդ խորհուրդ տուր կարդալ

Ինչո՞ւ սովորել բիզնես անգլերեն
Ինչո՞ւ սովորել բժշկական անգլերեն