search
-
Մեկնարկ
Ավարտ

Լեզուներ սովորելու լավագույն ուղին՝ Course.am

Քանի՞ լեզվի դպրոց, կամ ուսուցիչ ես փոխել։ Քանի՞ գրքով ես փորձել անգլերեն, ռուսերեն կամ մեկ այլ լեզու սովորել։ Դպրոցից դպրոց գնալը, տարբեր ուսուցիչների մոտ դասերի հաճախելն ու մեթոդներ փորձելը վստահաբար շատ հոգնեցուցիչ է։ Բայց լեզուներ չսովորելու տարբերակը ևս բացառված է։

Հենց այս բոլոր հոգնեցուցիչ խնդիրներից ազատվելու համար էլ Tutor-ի թիմը ստեղծեց course.am հարթակը, որտեղ Հայաստանի բոլոր լեզվի դպրոցներն են։ 

Երբ ինձ հարցնում են, թե ինչ է  course.am-ը ու ինչու ընտրել լեզվի դասընթաց հենց այստեղ, ես ասում եմ կախարդական բառերը՝

Course.am-ը հնարավորություն է տալիս համեմատել միևնույն տեսակի դասընթացները՝ հիմնվելով

  • Դասընթացի նկարագրության,
  • Վարկանիշի,
  • Արժեքի,
  • Գտնվելու վայրի վրա։

Եթե օրինակ ցանկանում ես ընդհանուր անգլերեն սովորել, ապա պարզապես փնտրման դաշտում գրիր General English ու կտեսնես, թե այս տեսակի քանի դասընթաց կա Հայաստանում։

Կարող ես մանրամասն կարդալ յուրաքանչյուր դասընթացի նկարագրությունը։

Ծանոթանալ դասընթացի անցկացման գրաֆիկին և տևողությանը։

Այն հմտություններին, որ ձեռք կբերես, եթե հաճախես դասընթացին ու համոզվել, որ սա այն էր, ինչ փնտրում էիր։

Իսկ եթե ոչ, ուղղակի ուսումնասիրիր մեկ այլ դասընթացի տվյալներ։

Երբ ինձ հարցնում են, թե ինչու գրանցվել դասընթացի հենց այստեղ, ես ասում եմ կախարդական բառը՝

Պետք չէ գնալ դպրոցից դպրոց, զանգահարել լեզվի դպրոցներում աշխատող ծանոթներին, փնտրել հեռախոսահամարներ ու հասցեներ։ Աշխարհի ամենահարմարավետ ծուղակում հայտնվելու համար պետք է պարզապես կապնվել մեզ հետ։

Այս հայտը չի ենթադրում ոչ մի վճարում ու չի նշանակում, որ պարտադիր պիտի հաճախես դասընթացին։ Այն պարզապես հաստատում է քո հետաքրքրվածությունը դասընթացի նկատմամբ։

Հաճախ մենք խուսափում ենք առցանց գործարքներից, որովհետև անհանգստանում ենք տվյալների պաշտպանության կամ ֆինանսական խաբեությունների համար։

Course.am-ում նման խնդիրները բացառված են։ Այն պարզապես հարթակ է, որը համեմատելու և առանց տնից դուրս գալու` քո ցանկացած դասընթացի մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորություն է տալիս։

Քո տվյալները մեզ փոխանցելուց հետո, մենք կապ հաստատենք քեզ հետ ու լրացուցիչ մանրամասներ իմանալուց հետո, ցանկության դեպքում, դու կդառնաս տվյալ դպրոցի ուսանողը։

Երբ արդեն սկսես լեզուներ ուսումնասիրելու վարակիչ ընթացքը, մեր մասին չմոռանաս։ Կգրես ընտրածդ դասընթացի մասին կարծիքն այստեղ՝ այդպիսով օգնելով ուրիշներին կատարել խելամիտ ընտրություն։

Հ.գ. Եթե քո լեզվի դպրոցը այստեղ չկա, ապա տես վերևում «ավելացնել դպրոց» հատվածը։

Գրիր մեզ, եթե հարցեր ունենաս։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close