Արդի մասնագիտություններ և հմտություններ 2019թ-ի համար

Մեծ թվով ուսումնասիրություններ ուղղված են բացահայտելու, թե որ մասնագիտությունների ու հմտությունների պահանջարկն է աճում՝ պայամանավորված թվային դարաշրջանի պահանջներով։

Ուսումնասիրությունների հիմնական առարկան հանդիսացել է խոշոր կազմակերպությունների կողմից վերջին հինգ տարիների ընթացքում մեծ մասշտաբներով նոր հաստիքների համալրման հետ կապված գործընթացը։ Այս հետազոտությունները մատնանշում են երեք հիմնական տենդենցներ, որոնք մեծ փոփոխություններ են առաջացրել մեր աշխատաշուկայում։

Մինչ կծանոթանաս մանրամասներին, առաջարկում եմ միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Tutor Corporate Learners Club, որտեղ շարունակաբար քննարկելու ենք ինքնազարգացմանն ու տարբեր հմտություններին վերաբերող հարցեր։


Առաջին տենդենցը կապված է բազմաթիվ ոլորտներում արհեստական բանականության (Artificial Intelligence) կիրառության մեծ տեմպով աճի հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում արհեստական բանականույթյան մասշտաբները աճել են 190%-ով։ Մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ այս պահին ուղղակի կապված են արհեստական բանականության հետ, քանի որ գրեթե յուրաքանչյուր ոլորտում՝ անկախ բիզնեսի մասշտաբներից և կիրառության ոլորտից, կիրառվում է արհեստական բանականություն։

Երկրորդ տենդենցը կապված է հիմնական բիզնես գործառույթների աճի հետ, որի հիմքում ընկած է մարդկային տաղանդների ներուժի ակտիվ կիրառությունը։ Մեծ պահանջարկ են վայելում այնպիսի հաստիքներ, ինչպիսիք են գործառնական բաժնի աշխատակցներ, բիզնեսի զարգացման պատասխանատուներ, որակի ապահովման մասնագետներ, ծրագրային ապահովման ինժեներներ, հաճախորդների հետ կապերի ղեկավարներ, հավաքագրման մասնագետներ և այլն։

Երրորդ տենդենցը կապված է, այսպես ասած, «ոչ մասնագիտական հմտությունների» (soft skills) մեծ բացի հետ։ Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում,  սակայն «ոչ մասնագիտական հմտությունների» ու համապատասխան մասնագետների մեծ բաց կա։ Այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդման հմտությունները, կառավարման հմտությունները, բանավոր հաղորդակցությունը, ժամանակի արդյունավետ կառավարումը և այլն, որոնք կազմում են ցուցակված անհրաժեշտ աշխատանքային հմտությունների բացի գրեթե կեսը։ Այն մասնագետները, որոնք ունեն նաև հետևյալ հմտությունները, ավելի հաջողակ են իրենց աշխատանքային կարիերայում։

Այսպիսով մեծ պահանջարկ են վայելում կամ ապագայում առավել կկարևորվեն հետևյալ հմտությունները, մասնագիտությունները և նրանց հետ կապված աշխատանքային հաստիքները՝

Վեբ ծրագավորում (HTML, JavaScript, Cascading Style Sheets (CSS)), որի հետ առնչվում են ծրագրավորողի, տվյալների վերլուծաբանի աշխատանքը։

Ծրագավորում (Java, C++), որի հետ առնչվում են ծրագրավորողի, տվյալագետի աշխատանքը։

Տվյալագիտություն (տվյալների վերլուծություն, Կանխատեսում, վիճակագրություն), որի հետ առնչվում են ծրագրավորողի, տվյալագետի, ֆինանսական վերլուծաբանի աշխատանքը։

Սոցիալական մեդիա (սոցիալական մեդիա, թվային մեդիա, սոցիալական մեդիայի չափում), որի հետ առնչվում են գրաֆիկական դիզայների, մարքեթինգի ղեկավարի, գրողի աշխատանքը։

Բիզնեսի կառավարում (կառավարում, ռազմավարական պլանավորում, բիզնես գործընթացների բարելավում), որի հետ առնչվում են գործառնական տնօրենի, հաճախորդների հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի, անշարժ գույքի վաճառքի մասնագետի աշխատանքը։

Առաջնորդություն (անձնակազմի կառավարում, թիմի կառուցում և առաջնորդութուն), որի հետ առնչվում են ծրագրերի ղեկավարի, վաճառքի մասնագետի, մարքեթինգի մասնագետի, գլխավոր տնօրենի, վաճառքի ղեկավարի աշխատանքը։

«Ոչ մասնագիտական հմտություններ» (հաղորդակցություն, հանրային խոսք, ներկայացման հմտություն, ժամանակի կառավարում), որի հետ առնչվում են ուսուցչի, ադմինիստրատիվ օգնականի, փաստաբանի, հավաքագրող մասնագետի, ֆինանասական վերլուծաբանի աշխատանքը։

Մշտապես ժամանակին համընթաց քայլելու համար անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել ինչպես մասնագիտություն ձեռք բերելու կամ այն փոխելու համար, այնպես էլ շարունակական նոր հմտություններ սովորելու համար։