search
-
Մեկնարկ
Ավարտ

Native-speaker. ո՞նց նրանց գտնել

Բարև անգլերեն սովորել/բարելավել ցանկացող մարդ։ Բառապաշարն ու քերականությունն արդեն երևի գոնե այնքան յուրացրել ես, որ ուզում ես ինչ որ մեկի հետ խոսել, որ «լեզուդ բաց պահես»։ Շատ են բողոքում, որ գիտելիքը չօգտագործելու պատճառով մոռանում են։ Եվ սա իրոք ճշմարիտ է՝ եթե չխոսես, կմոռանաս։

Իրականում լեզվակիրներին գտնելը այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ։ Մի քանի տարբերակներ եմ առանձնացրել, թե որ դեպքերում ու որտեղ կարելի է գտնել լեզվակիրների, ընկերանալ նրանց հետ ու ավելի բարելավել անգլերենը։

Չեմ ուզում խոսել համացանցի մասին` պարզ է, որ այնտեղ ամենատարբեր խմբերում բազմաթիվ լեզվակիրների կգտնես։ Այսօր ավելի հետաքրքիր տարբերակներ եմ ուզում առաջարկել, օրինակ՝

Իսկ դու ի՞նչ էիր մտածում՝ վերցնում ես ցանցն ու գետում բազմոց որսում։ Իրականում խոսքս couchsurfing-ի մասին է։ Սա մի ծրագիր է, որի միջոցով հնարավոր է հյուրընկալել կամ հյուրընկալվել օտարերկրացիների։ Մանրամասները այստեղ՝ Լեզու սովորելու ամենագրավիչ միջոցը՝ couchsurfing։

Լեզվակիրների կարելի է հանդիպել տարբեր արշավների կամ տուրիստական այցերի ժամանակ, օրինակ՝ Գառնիում, Գեղարդում կամ Տաթևում։ Եթե որևէ տուրիստական ընկերության կազմակերպած արշավներին միանաս, կամ ուղղակի սկսես շրջել Հայաստանի տեսարժան վայրերով, տարբեր օտարերկրացիների կհանդիպես։ Օգնիր նրանց լուսանկարվել, կամ տեղանքի մասին մի հետաքրքրիր բան պատմիր, հետո էլ ֆեյսբուքում կամ ինստագրամում կընկերանաք։ Կարևորը կապը չկորցնես նրանց հետ։ Նույնկերպ լեզվակիրների կարելի է հանդիպել նաև Երևանում զբոսնելիս ու տարբեր սրճարաններում։ Երեկոյան Երևանը միշտ էլ ազգային բազմազանություն է խոստանում։

Դե հեշտությամբ կարելի է գուշակել՝ որոնք են այն աշխատանքները, որոնց շնորհիվ շատ լեզվակիրների ես հանդիպելու։ Եթե աշխատանք գտնես հյուրանոցում կամ որպես էքսկուրսավար աշխատես տուրիստական ընկերություններում, ապա լեզվակիրների հետ շփման պակաս չես ունենա։ Մեկ այլ հետաքրքիր տարբերակ է աշխատանքը ՏՏ ոլորտում։ Ի դեպ՝ եթե հետաքրքրված ես այս ոլորտով, միացիր մեր programming learners club-ին։ 

Առհասարակ լեզվական հմտությունները զարգացնելու համար շատ կարևոր է ճանապարհորդելը։ Իսկ ճանապարհորդելու լավագույն միջոցներից մեկը տարբեր միջազգային թրեյնինգների, փոխանակման ծրագրերի ու համաժողովների մասնակցելն է։ Նման ծրագրեր կգտնես օրինակ՝ Salto-Youth-ում։  Հետաքրքիր տարբերակ է նաև կարճաժամկետ կամավորությունը։  

Լեզվակիրների կարելի է հանդիպել նաև տարբեր անգլերենի ակումբներում, ֆիլմի դիտումների կամ այլ միջոցառումների ժամանակ։ Մեր անգլերենի ակումբին մասնակցելու համար ուղղակի միացիր անգլերենի խմբին՝ English Learners Club ու եթե ավելի մանրամասն տեղեկատվություն ես փնտրում, գրիր ինձ այնտեղ։

Չմոռանաս կարդալ՝
Հնարավոր է միայնակ օտար լեզու սովորել
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԵՒ AU-PAIR ԾՐԱԳՐԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
5 ՊԱՏՃԱՌ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close