search
-
Մեկնարկ
Ավարտ

Վեբ դիզայներ. ով է նա և ինչպես դառնալ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեր օրերում շատ մասնագիտություններ օրեցօր ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վեբ դիզայների աշխատանքը թերևս դրանցից մեկն է։ Ուստի դրա հանդեպ աճող հետաքրքրությունը զարմանք չի առաջացնում։ Փորձենք հասկանալ, թե ինչ է վեբ դիզայնը, ով է վեբ դիզայները, և որոնք են նրա խնդիրները։ Դե գնացինք…

 

Վեբ դիզայները կրեատիվությամբ ու տեխնիկական հակվածությամբ IT մասնագետ է, որը պատասխանատու է կայքերի արտաքին տեսքի ու դրա ֆունկցիոնալության համար։ Պարզ ասած, վեբ դիզայները պետք է կարողանա նախագծել աչքին հաճելի վեբ կայք, որը միաժամանակ նաև հարմար ու պարզ օգտագործվող կլինի։ Ընդ որում, նման առաջադրանքներ լուծելիս պետք է հաշվի առնել, թե ում համար է ստեղծվում կայքը։ Երեխաների համար ստեղծվող կայքում դժվար թե աշխատեն այն սկզբունքները, որոնք կաշխատեին, օրինակ, որևէ կազմակերպության պաշտոնական կայքի ստեղծման համար։ Բարդ է թվում, չէ՞։ Այ հենց այստեղ էլ պետք է գալիս դիզայների կրեատիվությունը։ Բայց դե միայն կրեատիվ լինելով էլ հեռուն չես գնա։ Իսկ ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ դիզայներին կրեատիվությունն օգտագործելու համար։

Adobe Photoshop, Illustrator, Corel Draw. սրանք այն գործիքներն են, որոնցով գաղափարները իրական կյանք են գալիս։ HTML/CSS-ի իմացությունը հաջորդ քայլն է։ Սրանք կայքին անհրաժեշտ ձևն ու դիզայնը տալու համար հզոր գործիքներ են արսենալում։ HTML/CSS-ի հմտությունները թերևս որոշում են ոլորտում հաջողության հասնելու շանսերը։ Ծրագրավորման լեզուների իմացությունը շատ դեպքերում անհրաժեշտություն չէ, բայց, օրինակ, JavaScript-ի կամ այլ լեզվի իմացությունը մեծ առավելություն կլինի աշխատելիս։

Շատերն են խառնում այս երկուսին։ Իսկ որն է նրանց առաջադրանքների տարբերությունը։ Կարելի է համեմատել մեքենայի օրիանակով։ Web developer-ը այս դեպքում պատասխանատու կլիներ մեքենայի անխափան աշխատանքի համար։ Շարժիչի անսարքության, ղեկի, անիվների կամ արգելակների հետ խնդիրների դեպքում կդիմեինք հենց նրան։ Ընդ որում այս խնդիրները լուծելու համար կօգտագործեր ծրագրավորման այս կամ այն լեզուն։ Իսկ ահա վեբ դիզայները պատասխանատու կլիներ մեքենայի դիզայնի, արտաքին տեսքի համար։ Ու բնականաբար, երկուսն էլ աշխատանքի ընթացքում պետք է սերտորեն համագործակցեն լավ վերջնական արդյունքի համար։

Վեբ դիզայների աշխատանքը նրանցից է, որի համար դիպլոմի առկայության կարիք չկա։ Ճիշտ է, շատ վեբ դիզայներներ փորձ ունեն դիզայնի այլ ճյուղերում, ինչը նրանց որոշակի առավելություն է տալիս։ Քանի որ արդեն գիտես, թե ինչ հմտություններ են հարկավոր, կարող ես աշխատել դրանք ձեռք բերելու վրա։  Photoshop, Illustrator, HTML/CSS կարելի է սովորել թե ինքնուրույն, թե մասնագետների օգնությամբ։ Ինտերնետում առկա են բազմաթիվ դասընթացներ ինքուրույն սովորել ցանկացողների համար, իսկ տարբեր ուսումնական կենտրոններ առաջարկում են վեբ դիզայնի դասընթացներ։ Կարևորը սկսելն է։ Իսկ ահա հետո արդեն կգա աշխատանքի անցնելու ժամանակը։ Այստեղ արդեն կարող ես ընտրել. աշխատել full time, թե ֆրիլանս։

Դե ինչ, հուսամ հոդվածը հետաքրքիր ու օգտակար էր քեզ համար։ Իսկ եթե ունես հարցեր կամ ցանկանում ես մասնակցել քննարկումների, կարող ես միանալ մեզ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք քեզ։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close