search
-
Մեկնարկ
Ավարտ

Ֆիլմավարակ. ի՞նչ դիտել այս շաբաթ գերմաներենով

Այսօր բնակչության 80%-ը տանն է։ Շա՜տ մարդիկ ձանձրանում են ամբողջ օրը տանը նստած ու ձևեր են ման գալիս, որ հաճելին ու օգտակարը համատեղեն։ Այսպիսով՝ այսօր գրել եմ գերմաներենով ֆիլմեր նայելու ու անվճար կայքերի մասին։

Երևի որոշները խանութից նպարեղեն գնելու կամ դեղատնից դիմակների մեծ զանգված ձեռք բերելու մասին են մտածում, բայց էս նեղ պահին չմոռանանք նաև լեզուներ սովորելը։ Ամեն օր բառապաշարի վերանայում ու թարմացում, տնեցիների կյանքն էլ արդեն հանգիստ ու պատեհ-անպատեհ կարող եք ուտել՝ ստիպելով, որ բառապաշարը հարցնեն տարբեր էջերից՝ տանջելով ձեր ուղեղը։ Այսպես կարող եք շարունակել մեկ օր, երկու, երեք, չորս օր։ Բայց մի օր առավոտյան կզարթնեք ու կզգաք, որ առանց այն էլ մեկուսացված տան մեջ տնեցիներն էլ ձեզանից են մեկուսացել ։Դ 

Կարող եք օգտվել այս կայքերից ու անվճար ֆիլմեր դիտել գերմաներենով, ինչը կօգնի կոմպենսացնել գերմաներենով իրական շփումը։ Փաստորեն, սա լավ տարբերակ է թե՛ ինտրովերտների, թե՛ էքստրավերտների համար։ Վերջինները կարող են նույնիսկ խմբում ֆիլմեր տեղադրել, որ քննարկումներ անենք գերմաներեն լեզվով՝ համատեղելով թե՛ մեր միջի արվեստասերի պահանջները, թե՛ գերմանախոսի ակնկալիքները։
1. arte.tv
2. topstreamfilm.com
3. xcine.tv

Նախորդ հոդվածներում էլ եմ նշել, որ կարող եք շատ լավ, երկարամետրաժ ֆիլմեր նաև YouTube-ում գտնել ու օրը հետաքրքիր դարձնել։ Կարծում եմ հիմա էլ ավելի երկար տանը մնալով շատ հայերի կհետաքրքրի մի գերմանական ֆիլմ, որը կոչվում է “Das Leben der Anderen” (թրգ. «Ուրիշների կյանքը»), կարելի է համեմատություններ անցկացնել մեր այժմյան կյանքի հետ։ Իսկ եթե ամեն դեպքում նմանություն չեք գտնում, բայց հավանում եք ֆիլմի թեմատիկան, ուրեմն հաստատ արժե նայել։ Շատ-շատ ցանկալի է, որ այն նայեք հենց օրիգինալ լեզվով, այսինքն՝ գերմաներեն։ Բայց եթե կարծում եք, որ բարդ կլինի կարող եք փորձել մեկ անգամ ռուսերենով կամ անգլերենով նայել ու հետո արդեն հենց բնօրինակով։ Ընթացքում էլ կարող եք առանձնացնել այն բառերը, որոնք ձեր կարծիքով կոնտեքստուալ իմաստ էին փոխում ու որոնց պատճառով դրվագը լավ չեք հասկացել։ Դե ինչ, բարի դիտում։ Կսպասեմ արձագանքներին։

Եթե ունես հարցեր կամ ուզում ես քննարկում սկսել, գրիր մեր ֆորումում ու միացիր մեր ֆեյսբուքյան խմբերին։

Tutor German Club
Arts & Crafts Learners Club

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close