search
-
Մեկնարկ
Ավարտ

#StayAtHome and code… IT աշխարհն այս շաբաթ 06․04-13․04․2020

Անկախ ամեն ինչից, այս շրջանը յուրովի կհիշվի բոլորիս համար։ Դատարկ փողոցներ, աշխատանք տանից, օնլայն ժամանց ու ինքնակրթություն։ Ու հաստատ յուրաքանչյուրիս մոտ էլ կան հատուկ այս շրջանին բնորոշ սովորություններ։ Օրինակ, տանից աշխատողները հաստատ հիմա լավ կհասկանան front end-ի ու back end-ի տարբերությունը։ Այս նկարը որ հաստատ կօգնի․․․

Front end-ի մասին ավելի մանրամասն կգտնես այս հոդվածը կարդալիս։ Այս օրերին բնորոշ է նաև IT ոլորտի դիրքերի ամրապնդումը մեր կյանքում, թե մասնագիտական ու թե առօրյա խնդիրները լուծելիս։ Ուստի ոլորտի դասընթացներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Մանավանդ, որ շատ են նաև անվճար դասընթացները, որոնք հրաշալի հնարավորություն են նոր մասնագիտություն ձեռք բերելու հարցում։

Այս շաբաթ ուսումնական կենտրոնները առաջարկում են գրեթե ամեն տիպի դասընթաց։ Վեբ ծրագրավորում, IOS, Photoshop, UI/UX, Python, QA ու էլի բազմաթիվ տարբերակներ։ Ինչպես ասում են, no excuses! Ընտրիր սրտիդ ուզածը ու կատարելագործվիր։

Fundamentals of iOS
Fundamentals of iOS
Դասընթացը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անել առաջին քայլերը iOS ծրագրավորման ոլորտում։ Դասընթացի ընթացքում ուսանողները նախնական գիտելիքներ կստանան ծրագրավորման հիմունքներից Swift ծրագրավորման լեզվով։
Adobe Photoshop օնլայն դասընթաց
Adobe Photoshop օնլայն դասընթաց
Domino Pro Academy-ն ապրիլի 6-ից հայտարարում է ինտենսիվ օնլայն դասընթացների մեկնարկը: Ընդամենը 2 ամսում ձեռք բեր 21-րդ դարի ամենապահանջված և բարձր վարձատրվող մասնագիտությունները։ Իսկ լավագույնները հնարավորություն կստանան աշխատելու ոլորտի առաջատար ընկերություններից մեկում՝ Domino Production-ում:
Մասնագիտացիր որպես C# ծրագրավորող
Մասնագիտացիր որպես C# ծրագրավորող
Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ծրագրավորման բազային գիտելիքն, կարողանալ աշխատել փոփոխականներով, զանգվածներով, ֆունկցիաներով կամ ցիկլերով։
Վեբ (Web) Ծրագրավորման դասնթացներ
Վեբ (Web) Ծրագրավորման դասնթացներ
Առցանց ծրագրավորման դասընթացներ թե անհատական, թե խմբային տարբերակով։ Դասընթացների գրաֆիկը ճկուն է, ուստի դուք եք որոշում պարապմունքի օրերը։
Որակի ապահովման հիմունքներ
Որակի ապահովման հիմունքներ
Ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար՝ AITC կենտրոնը մեկնարկում է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացը՝ օնլայն ուսուցմամբ։
Microsoft PowerPoint առցանց դասընթաց
Microsoft PowerPoint առցանց դասընթաց
Ձեզ եմ ներկայացնում Microsoft PowerPoint հայալեզու առցանց տեսադասընթացը, որը հնարավորություն կտա հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։
Անվճար դասընթացներ Global IT-ից
Անվճար դասընթացներ Global IT-ից
Ելնելով ստեղծված արտակարգ դրությունից հնարավորություն ենք ընձեռնել բոլոր ուսումնական հաստատություններին միանալ մեր հարթակին և վարել հեռավար դասընթաց։ Ներկայումս առկա է Գլոբալ ԻՏ ընկերության կողմից իրականացվող 10 անվճար նախագիծ։
UI/UX Դիզայն
UI/UX Դիզայն
Այս ծրագիրը իդեալական ստարտ կլինի սկսնակների համար, իսկ նրանց համար ովքեր տիրապետում են դիզայնի հիմքերին, կբարձրացնի նոր մակարդակի:

Վերջապեեեես։ Կատարվեեեց։ Stackoverflow-ն ներկայացրեց կայքի դեռևս փորձնական Dark Mode-ը։ Այսուհետ այն կայքը, որտեղ ծրագրավորողները աշխատում… ամենից շատ ժամանակ են անցկացնում, ավելի հարմար կլինի օգտագործողի աչքին։

PicsArt-ը հայտարարեց առաջիկայում C++ և JavaScript լեզուներ սովորելու անվճար առցանց հարթակի թողարկման մասին։ Մանրամասները՝ շուտով։ Իսկ դրանց առաջինը տեղեկանալու համար միացիր մեր ֆեյսբուքյան խմբին։

42 Երևան ծրագրավորման անվճար դպրոցը շարունակում է հայտերի ընդունումը։ Հարկավոր է պարզապես գրանցվել, անցնել 2ժ տևող տեստը, որն անց է կացվում օնլայն խաղերի միջոցով ու անհրաժեշտ միավորներ հավաքել։

Քանի դեռ բոլորը տանն են, ու կարելի է մի ամբողջ մասնագիտություն ձեռք բերել, մենք որոշեցինք ուղեցույց սարքել Front-end developer դառնալ ցանկացողների համար։ Առաջին մասը նվիրված է HTML/CSS-ին, մի քանի խորհուրդ ու օգտակար աղբյուրներ սովորելու համար։ Երկրորդում խոսում ենք JavaScript-ի ու դրա դերի մասին, ինչպես նաև՝ գրադարանների ու framework-երի մասին։

Ճանապարհ դեպի FRONT-END DEVELOPER․ մաս 1
Ճանապարհ դեպի FRONT-END DEVELOPER․ մաս 1
Այս անգամ որոշեցինք ավելի մանրամասն անդրադառնալ front end-ին անհրաժեշտ բոլոր հմտություններին՝ փորձելով օգտակար հղումներ, հոլովակներ հավաքել։ Նաև մանրամասն կխոսենք, թե որ հմտությունը ինչ առանձնահատկություններ ունի ու թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այն տիրապետելու համար։
Ճանապարհ դեպի front end developer. մաս 2
Ճանապարհ դեպի front end developer. մաս 2
Նախորդ շաբաթ խոսեցինք Front End Developer դառնալու գաղափարի, դրա արդիականության ու խնդիրների մասին։ Խոսեցինք ու նաև սկսեցինք այդ երկար ճանապարհի առաջին հատվածի ուսումնասիրությունը։ Իսկ հիմա կարելի է անդրադառնալ երկրորդ քայլին։

Հատկապես վերջին երկու շաբաթներին մենք ամեն ինչ օնլայն ենք անում՝ աշխատում, զվարճանում, շփվում ենք ինտերնետի միջոցով։ Իսկ IT ոլորտի ներկայացուցիչների համար, հատկապես երկար ժամերի աշխատանքից հետո դա կարող է նոր խնդիրներ առաջացնել, ինչպես այս հոլովակում․․․

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close