



C++ -ը հայտնի է որպես հզոր ծրագրավորման լեզու, որի օգնությամբ հնարավոր է կառավարել համակարգչային ռեսուրսները և ավելի հեշտությամբ հաղթահարել հաջորդ ծրագրավորման լեզու սովորելու դժվարությունները։ C++ -ը հաճախ օգտագործվում է ստեղծելու և զարգացնելու խաղեր, ինչպես նաև desktop հավելվածներ։ Բազմաթիվ AAA խորագրով վիդեոխաղեր ստեղծվել են C++-ի օգնությամբ։
Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ունեն անալիտիկ և ալգորիթմիկ մտածելակերպ, տիրապետում են համակարգչի բազային գիտելիքների և աշխատասեր են։
C++ -ը սկսնակների համար, ծանոթացում C++ ծրագրավորման լեվին և հիմնական հասկացություններին, դիտել փուլի պարունակությունը, OOP, ծանոթացում C++ OOP-ին՝ կլասսներ, զանգվածներ, ֆունկցիաներ, դիտել փուլի պարունակությունը, STL, ծանոթացում STL գրադարանին՝ կոնտեյներներ, ալգորիթմեր, մեթոդներ, դիտել փուլի պարունակությունը, Qt, ծանոթացում QT գրադարանին՝ գրաֆիկական ծրագրեր, layout-ներ, collection-ներ, դիտել փուլի պարունակությունը:
Եթե տիրապետում եք նշված փուլերից որևէ մեկին, ապա կարող եք մասնակցել դասընթացներին՝ շրջանցելով տվյալ փուլը ՝ նախապես հանձնելով համապատսխան փուլի ամփոփիչ թեստը։ Դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտին անցկացվում է ամփոփիչ թեստ, և բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է օգտվել մինչև 20% զեղչից՝ հետագա փուլերի համար։ Դասընթացների ընթացքում անընդմեջ իրականացվում են պրակտիկ բնույթի առաջադրանքներ:
Դասընթացների ամբողջական փուլերի ավարտից հետո, շրջանավարտներին տրվում է հավաստագիր։ Գործում են նաև անհատական հիմունքներով դասընթացներ, որի արժեքին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կապվելով մեզ հետ։ Արժեքը նշված է 1 փուլի համար, դասընթացի առաջին դասը կրում է փորձնական բնույթ։
Գործում են նաև կորպորատիվ փաթեթներ կազմակերպությունների համար։

Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։