-

Եթե ուսումնական կենտրոնի ղեկավար ես կամ անհատապես դասընթացներ ես կազմակերպում, անվճար ներկայացրու դրանք Course Finder-ում ու ձեռք կբերես նոր ուսանողներ։


Course.am-ում դասընթացները ավելացնելը չափազանց հեշտ է։ Ընդամենը պետք է մի քանի դաշտերում լրացնել համապաստասխան ինֆորմացիան, որից հետո կստեղծվի «քո կենտրոնի» էջը, որտեղ միշտ կարող ես նոր դասընթացներ ավելացնել։

Course.am-ում դասընթացներ ավելացնելը հնարավորություն կտա քեզ ձեռք բերել նոր ուսանողներ ու աշակերտներ։ Որքան լավ կառուցվածք ունենա քո ստեղծած էջը, այնքան շատ ուսանողներ կունենաս։

Միշտ կարող ես խմբագրել քո ստեղծած էջերը, որոնք պահպանվում են մենյուի «իմ դպրոցը» բաժնում։ Թարմ պահիր դասընթացներիդ մասին տեղեկատվությունը՝ միշտ ավելացնելով նոր գրաֆիկներ ու հավանականությունը, որ մարդիկ կընտրեն հենց քո դասընթացը ավելի կմեծանա։


Course.am-ում դասընթացները ներկայացնելը քեզ հնարավորություն կտա ավելի ներկայանալի տեսք ունենալ, դուրս գալ սոցիալական ցանցերից ու նոր ուսանողներ ունենալու համար ավելի պրոֆեսիոնալ հարթակ օգտագործել։ Պարզապես սկսիր հիմա ու տարածիր քո առաջին էջը մի քանի րոպե անց։