TOEFL թե՞ IELTS



  • Իրականում կողմնորոշվելու համար պիտի հստակ հասկանալ երկուսի տարբերությունները։ Ու պիտի մի քանի հիմնական հարցեր տաս քեզ

    Ամերիկյա՞ն անգլերեն ես ուսումնասիրել թե՞ բրիտանական։
    Ինչի՞ հետ աշխատանքն է քեզ համար առավել հարմարավետ՝ համակարգչի՞, թե՞ թղթի։
    Արդյո՞ք քեզ հարմարավետ ես զգում, երբ ինչ որ մեկն է քեզ հարցեր տալիս։
    Արա՞գ ես աշխատում ստեղնաշարով, կամ հասկանալի ձեռագիր ունե՞ս, թե՞ ոչ:

    Ո՞րն ես նախընտրում` TOEFL, թե IELTS



  • Իհարկե կան տարբերություններ և անհատական առավելություններ և թերություններ, բայց մի քանի ճշտում եմ ուզում ավելացնել հարցերի առումով 🙂

    IELTS-ը միջազգային անգլերեն է ստուգում, այլ ոչ բրիտանական, այսինքն թե հարցերի մեջ և թե իմացության առումով կիրառվում է թե Ամերիկյան, թե Ավստրալական և թե Բրիտանական, Նոր Զելանդական անգլերեն: Գաղափարն այն է, որ IELTSը հնարավորություն է տալիս լավ անգլերեն խոսել և ընկալել լեզվի նուրբ տարբերությունները աշխարհի ցանկացած կետում:

    IELTS արդեն առկա է նաև համակարգչային տարբերակով, նոյեմբերից Հայաստանում արդեն հնարավոր է հանձնել նույն քննությունը համակարգչի միջոցով ավելի հաճախակի օրերի, ավելի փոքր խմբերով և, բացի դրանից, պատասխանը պատրաստ է 5 օրից:

    Ինչ վերաբերում է խոսակցական մասին, մարդու հետ խոսելը միանշանակ համարում եմ առավելություն, քանի որ նա չի անջատվի կես բառից, կամ հազդ որպես պատասխան չի ընկալի 🙂 IELTS-ը մտցրեց համակարգչային տարբերակ, բայց այդ մասը թողեց ինչպես որ կար, քանի որ աշխարհով մեկ հարցումների ընթացքում պարզվել է, որ հանձնողների մեծամասնությունը այլ քննությունների հետ համեմատելիս հենց դա է կարևորել որպես շատ մեծ առավելություն:

    Հետաքրքիր է լսել բոլորի կարծիքները, կհետևեմ քննարկմանը 🙂



  • @Shahen երկուսի դեպքում էլ նույնը կարելի ա ասել, ես մեկը մյուսից առավել չէի դասի գիտելիք ստանալու առումով, քանի որ թոյֆլի դեպքում տեխնոլոգիայի հետ գործ ունես հիմնականում, իհարկե եթե paper-based չի, դրա համար ա մի քիչ ավելի շատ ճկունություն պահանջվում, բայց its almost the same


  • Nerds from course.am

    @qnar երկուսին էլ ծանոթ չեմ դեռ, բայց շատերից լսել եմ, թե "TOEFL-ը անգլերենի իմացություն չի ստուգում, այլ տեստ գրել։ Իսկ IELTS-ին պատրաստվելուց անգլերենիդ մակարդակը միանշանակ բարձրանում ա": Ոնց ես նայում էս կարծիքին։


Log in to reply