Navigation

    COURSE.AM

    • Register
    • Login
    • Search
    • Categories
    • Recent
    • Tags
    • Popular
    • Users
    • Groups
    1. Home
    2. inesshappiness-yahoo.com
    3. Posts
    I
    • Profile
    • Following
    • Followers
    • Topics
    • Posts
    • Best
    • Groups

    Posts made by inesshappiness-yahoo.com

    • RE: TOEFL թե՞ IELTS

      Իհարկե կան տարբերություններ և անհատական առավելություններ և թերություններ, բայց մի քանի ճշտում եմ ուզում ավելացնել հարցերի առումով 🙂

      IELTS-ը միջազգային անգլերեն է ստուգում, այլ ոչ բրիտանական, այսինքն թե հարցերի մեջ և թե իմացության առումով կիրառվում է թե Ամերիկյան, թե Ավստրալական և թե Բրիտանական, Նոր Զելանդական անգլերեն: Գաղափարն այն է, որ IELTSը հնարավորություն է տալիս լավ անգլերեն խոսել և ընկալել լեզվի նուրբ տարբերությունները աշխարհի ցանկացած կետում:

      IELTS արդեն առկա է նաև համակարգչային տարբերակով, նոյեմբերից Հայաստանում արդեն հնարավոր է հանձնել նույն քննությունը համակարգչի միջոցով ավելի հաճախակի օրերի, ավելի փոքր խմբերով և, բացի դրանից, պատասխանը պատրաստ է 5 օրից:

      Ինչ վերաբերում է խոսակցական մասին, մարդու հետ խոսելը միանշանակ համարում եմ առավելություն, քանի որ նա չի անջատվի կես բառից, կամ հազդ որպես պատասխան չի ընկալի 🙂 IELTS-ը մտցրեց համակարգչային տարբերակ, բայց այդ մասը թողեց ինչպես որ կար, քանի որ աշխարհով մեկ հարցումների ընթացքում պարզվել է, որ հանձնողների մեծամասնությունը այլ քննությունների հետ համեմատելիս հենց դա է կարևորել որպես շատ մեծ առավելություն:

      Հետաքրքիր է լսել բոլորի կարծիքները, կհետևեմ քննարկմանը 🙂

      posted in English Learners Club (անգլախոսներ)
      I
      inesshappiness-yahoo.com