search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՄեդիագրագիտություն
Մեդիագրագիտություն
share
favourite

Մեդիագրագիտություն

For all interested
For all interested
Group 10 - 12
Group 10 - 12
Mixed
Mixed
Arts
star-favourite0
Free

About course

Արագածոտն Ինֆոտունը սկսում է մեդիագրագիտության դասընթացների շարքը

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։

Մենք ձևավորելու ենք «Մեդիագրագետ» խումբ, որը անցնելու է 10 դասից բաղկացած դասընթացաշար և ստանալու է գիտելիքը հաստատող վկայական:

Այս ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:�«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

You learn

Դասընթացները լինելու են շաբաթական մեկ հանդիպում պարբերականությամբ՝ Թալին քաղաքում (Արագածոտնի մարզից ընտրված մասնակիցների փոխադրումը կազմակերպում ենք), որոնց ընթացքում խոսելու ենք մեդիա ոլորտին վերաբերող բազմազան թեմաներից

📡 Թեմաներն են՝

🔎 ՄԵԴԻԱՅԻ ԱՍԵԼԻՔԸ

🔍 ՄԵԴԻԱՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

🔎 ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ ՄԵԴԻԱՆ

🔍 ՄԵԴԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

🔎 ՄԵԴԻԱՆ ՆԵՐՍԻՑ

🔍 ՏՊԱԳԻՐ ՄԵԴԻԱ

🔎 ՁԱՅՆԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ

🔍 ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ

🔎 ՆՈՐ ՄԵԴԻԱ

🔍 ԵՍ ԵՎ ՄԵԴԻԱՆ. ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ԳԻՏԵԼԻՔԸ՝ ՈՐՊԵՍ ՄԵԴԻԱ ՍՊԱՌՈՂ

Content

Խմբի անդամները հանգամանալից կերպով կծանոթանան վերոնշյալ թեմաներին և կընտրեն ուղղություն նախաձեռնությունների իրականացման համար. բլոգինգ, լրագրություն, մեդիաանալիզ և այլն:

Խումբը պարբերաբար այցեր կկատարի հայկական լրատվական ընկերություններ, հեռուստաընկերություններ և ավելի մոտ միջավայրից կծանոթանա մեդիայի աշխատանքին:

Դասընթացների ընթացքում կլինեն նաև հյուրեր և դասընթացավարներ հայկական մեդիա տիրույթից (բլոգերներ, լրագրողներ, մեդիա փորձագետներ և այլոք) :

Map

courseImage

Arts

Մեդիագրագիտություն

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Art in your mailbox

We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite0
share
favourite
No Schedule

star-favourite0
per course