search
-
Start Date
End Date
backgroundbackgroundԱնգլերեն երեխաների համար (առցանց)
Անգլերեն երեխաների համար (առցանց)
Online
featuredFeatured
share
favourite

Անգլերեն երեխաների համար (առցանց)

Course/workshop
Course/workshop
Beginner (A1-A2)
Beginner (A1-A2)
Group 4 - 5
Group 4 - 5
Languages (Անգլերեն)
Languages (Անգլերեն)
Children and teens
star5favourite5
25,000 ֏
per month

About course

Անգլերենն այլևս անհրաժեշտություն է, այս լեզվի իմացությունը ապահով ներկա ու ավելի լավ ապագա կառուցելու գրավականներից մեկն է։ COWO:School-ը մեկնարկում է երեխաների համար նախատեսված դասընթացների շարքը հենց անգլերենի դասընթացով, որովհետև այս լեզուն հիմքն է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

Անգլերենի դասընթացը նախատեսված է 9-14 տարեկան երեխաների համար, անցկացվելու է 2-5 հոգանոց խմբերով, որոնք կազմվելու են ըստ դիմորդների տարիքային խմբերի և իմացության մակարդակների։

Դասընթացը անցկացվելու է առցանց և նպատակ ունի դասավանդման լավագույն փորձառությունների ու նորագույն մեթոդների համադրմամբ երեխաների մեջ արթնացնելու անգլերենի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու հիմնային գիտելիքներ փոխանցելու նրանց։

  • Դասերն առցանց են, բայց ZOOM-ով չեն։
  • Օգտագործելու ենք ամբողջովին նորարական լուծումներ առցանց դասավանդումը հարմարավետ, հաճելի, օգտակար ու զվարճալի դարձնելու համար։
  • Օգտագործելու ենք ինտերակտիվ թվային գիրք։
  • Մասնակիցները պարբերաբար անցնելու են թեստավորումներ։

You learn

Անգլերենի առցանց դասընթացի արդյունքում մասնակիցները

  • վարժ կտիրապետեն այս լեզվին,
  • կկարողանան կառուցել սահուն, գրագետ հարուստ բառապաշարով համեմված բանավոր ու գրավոր խոսք,
  • դիտել ու հասկանալ անգլերեն ֆիլմեր, ուսուցողական հոլովակներ,

Երեխաները կկարողանան կարդալ գրականություն անգլերենով և ամենակարևորը՝ կփշվեն իրենց լեզվական հետաքրքրությունները կիսող հասակակիցների հետ։

Content

Դասընթացի ընթացքում մասնակիցները զարգացնելու են լեզվական բոլոր չորս հմտությունները տարբեր դասագրքերով, ուսումնական նյութերով, աուդիո և վիդեո բովանդակությամբ, ինչպես նաև՝ կօգտագործվեն թվային դասագրքեր ու հավելվածներ։

Կարդացեք նաև դասավանդողի մասին

Ես Հայկն եմ, ԵՊՀ ասպիրանտ: Անգլերեն սկսել եմ սիրել ու սովորել ավելի քան 10 տարի առաջ: Անգլերենի առաջին ուսուցիչներս ամերիկացի կամավորներ էին: Հենց իրենց դասավանդման ձևի շնորհիվ ես սկսեցի անգլերենն ավելի խորը ուսումնասիրել, ու ցանկություն առաջացավ հետագայում նաև իրենց պես հետաքրքիր դասավանդել երեխաներին, ովքեր սիրում են անգլերենը և կարիք ունեն դասավանդման նոր մոտեցումների: Դպրոցի վերջին տարիներին արդեն հստակ որոշել էի, որ պետք է մասնագիտանալ իմ սիրած առարկայի մեջ:

Ընդունվեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղԱնգլերենի և գրականության բաժին, հետո նույն բաժնի մագիստարտուրա՝` արդեն Երևանում: Սակայն ավելին էի ցանկանում: Համալսարանի միջազգային բաժնից տեղեկացա, որ կան ուսանողների փոխանակման ծրագրեր և ցանկին ծանոթանալուց հետո, անմիջապես դիմեցի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում մագիստրատուրայի ծրագրով մեկ կիսամյակ սովորելու համար: Եվ հաջողվեց ինձ:

Իտալիայում անցկացրի 5 ամիս և ունեցա կյանքիս լավագույն փորձառությունը՝ բոլոր առումներով: Այնտեղի կրթական միջավայրը ինձ ավելի տրամադրեց կրթությունս գիտական ուղղվածությամբ շարունակելու համար և Հայաստան վերադառնալուն պես՝ սկսեցի ասպիրանտուրա ընդունվելու նախապատրաստությունները: Այժմ ասպիրանտական ծրագրի շրջանակներում Երևանի Պետական Համալսարանում դասավանդում եմ խոսակցական անգլերեն: Դասավանդման գործընթացում մշտապես փորձում եմ նոր մոտեցումներ մշակել ու կիրառել` կրթությունը ուսանողների համար ավելի գրավիչ և արդյունավետ դարձնելու համար:

Map

courseImage

Children and Teenagers

Անգլերեն երեխաների համար (առցանց)

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Best for children and kids!

The best courses for your children are on the way! High-quality content, discounted offers, digital learning materials, and many more. Subscribe to our newsletter and develop a brighter future for your child.

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
share
favourite
No Schedule

star-favourite0
per month
share
favourite
No Schedule

star-favourite1
per month