search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ / TOUR MANAGER COURSE
ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ / TOUR MANAGER COURSE
share
favourite

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ / TOUR MANAGER COURSE

Course/workshop
Course/workshop
Management (Sales)
Management (Sales)
Business
star-favourite1
37,000 ֏
per course

About course

Զբոսաշրջությունը վերականգնվում է, սովորի՛ր և դարձիր պահանջված մասնագետ

Միայն այս անգամ մասնակցելով կստանաս՝
✅ Դասընթացին մասնակցելու հնարավորությունը 55% զեղչով
✅ Ընկերոջդ հետ մասնակցելու դեպքում լրացուցիչ 15% զեղչ յուրաքանչյուրիդ համար
✅ 30% զեղչ հետագա դասընթացներին մասնակցելու համար

Ծրագրի հիմնական նպատակն է` պատրաստել որակավորված մասնագետներ, ովքեր ծրագրից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես տուր-մենեջեր:
Դասընթացը նախատեսված է ինչպես զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողների համար, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ և հմտություններ։
Դասընթացում ներառված գործնական առաջադրանքների շնորհիվ մասնակիցները կստանան ոչ միայն ամուր գիտելիքներ, այլև կկարողանան գիտելիքները կիրառել աշխատանքային ամենատարբեր իրավիճակներում:

Դե ինչ՝
Դասընթացը մեկնարկում է հունվարի 12-ին
Հանդիպելու ենք շաբաթական 2 անգամ առցանց հարթակում
Տևողությունը 1,5 - 2 ժամ
Ավարտական քննությունից հետո մասնակիցները կստանան ավարտական վկայական

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093767071 և 096767071 հեռախոսահամարներով։

Content

Դասընթացի ծրագիրը՝

Դաս 1

Զբոսաշրջության հասկացությունը

  • Զբոսաշրջությունը որպես տնտեսության ճյուղ,
  • Զբոսաշրջության տեսակները,
  • Զբոսաշրջության ձևերն ըստ նպատակների,
  • Զբոսաշրջային ռեսուրսները։

Դաս 2

Զբոսաշրջության օրենսդրական
հիմքը

  • Զբոսաշրջային հասկացությունները,
  • Հյուրանոցային տնտեսության օբյեկտները ՀՀ-ում,
  • Զբոսաշրջային օպերատորը և գործակալը,
  • Հաճախորդի հետ կնքվող պայմանագիր,
  • Զբոսաշրջիկների իրավունքներն ու օրինական շահերի պաշտպանությունը,
  • Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը։

Դաս 3

Զբոսաշրջային տերմիններ,
հյուրանոցների դասակարգում

  • Հյուրանոցների տեսակները,
  • Հյուրանոցի ծառայությունները, պարտադիր և լրացուցիչ ծառայություններ,
  • Հյուրանոցային համարների տեսակները, զբոսաշրջային տերմինները,
  • Սննդի զբոսաշրջային տերմինները,
  • Զբոսաշրջային այլ տերմիններ։

Դաս 4

Մուտքի արտոնագրի (վիզայի)
հասկացությունը, շենգենյան վիզա

  • Մուտքի արտոնագրի հասկացությունը և տեսակները,
  • Շենգենյան համաձայնագիր,
  • Շենգենյան համաձայնագրի երկրներ,
  • ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններ,
  • Շենգենյան մուտքի արտոնագրի հասկացությունը,
  • Մուտքի արտոնագիր ստանալու ընդհանուր կարգը,
  • Շենգենյան մուտքի արտոնագրի տեսակները,
  • Մուտքի արտոնագրի վճարներ,
  • Մուտքի արտոնագրի մերժում և բողոքարկում։

Դաս 5

Շենգենյան մուտքի արտոնագրի
ստացման ընթացակարգ, ոչ շենգենյան վիզաներ,
ապահովագրություն

  • Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Դեսպանատանը կամ վիզա կենտրոնում փաստաթղթերը հանձնելու համար գրանցում,
  • Շենգենյան մուտքի արտոնագրի անկետայի լրացում,
  • Ոչ շենգենյան վիզաներ,
  • Ապահովագրության հասկացությունը և տեսակները։

Դաս 6

ԱՄՆ մուտքի վիզա, Green
Card

  • ԱՄՆ մուտքի արտոնագրի անկետայի լրացում,
  • Green Card-ի հայտերի լրացման և ստուգման կարգը։

Դաս 7

Արտագնա զբոսաշրջություն

  • Արտագնա զբոսաշրջության փաթեթների հաշվարկ,
  • Զբոսաշրջային հիմնական ուղղություններ,
  • Կրուիզներ։

Դաս 8

Զբոաշրջային ծառայությունների
ամրագրման կարգը

  • B2B ամրագրման համակարգի միջոցով աշխատանքային գործընթացին ծանոթացում,
  • Զբոսաշրջային ծառայությունների ամրագրում,
  • Զբոսաշրջային ծառայությունների չեղարկում։

Դաս 9

Ավիափոխադրումներ, չարտերային
թռիչքներ, ավիա-տերմիններ

  • Դեպի ՀՀ և ՀՀ-ից թռիչքներ իրականացնող ավիաընկերություններ,
  • Ավիաընկերության ծառայություններ, պարտադիր պահանջներ,
  • Ավիատոմսերի հիմնական դասերը (էկոնոմ, բիզնես և այլն),
  • Հղի կանանց և մանկահասակների ավիափոխադրումների իրականացման պայմանները և պահանջները,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց ավիափոխադրումը,
  • Ուղևորի հետ՝ կենդանիների ավիափոխադրման պահանջը,
  • Ավիափոխադրման ոլորտում կիրառվող տերմինները,
  • Չարտերային թռիչքի հասկացությունը, ՀՀ-ից իրականացվող չարտերային թռիչքների հիմնական
    ուղղությունները։

Դաս 10

Ներգնա զբոսաշրջություն,
ՀՀ մուտքի արտոնագիր

  • ՀՀ մուտքի արտոնագրի տեսակները,
  • ՀՀ մուտքի արտոնագրի ստացման կարգը, վճարը,
  • Հրավեր, հրավերի ձևակերպում,
  • ՀՀ տարանցիկ երթևեկություն,
  • Ներգնա փաթեթների հաշվարկ։

Դաս 11

Ներքին զբոսաշրջություն,
սոցիալական փաթեթներ

  • Սոցիալական փաթեթի հասկացությունը,
  • Սոցիալական փաթեթում ներառված ծառայություններ,
  • Սոցիալական փաթեթի սահմանաչափը,
  • Սոցիալական փաթեթի պայմանագրի կնքումը, գործընթացը:

Դաս 12 Ամբողջ դասընթացի ամփոփում հարց-պատասխան սկզբունքի հիման վրա։

Քննություն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093767071 և 096767071 հեռախոսահամարներով։

Map

courseImage

Business

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ / TOUR MANAGER COURSE

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite1