Դասընթացը անցկացվում է և առցանց /օնլայն/, և լսարանային/օֆլայն/ տարբերակով՝ ընթացքում մի տեսակից մյուսին անցման հնարավորությամբ: Դասընթացը անցկացվում է 2 փուլով՝ յուրաքանչյուրը 3 ամիս տևողությամբ: Առաջին փուլը նախատեսված է սկսնակների համար, և որևէ նախնական գիտելիքի պահանջ չկա: 2-րդ փուլը նախատեսված է գործող հաշվապահների կամ առաջին փուլը ավարտած սկսնակների համար: Դասընթացի ամբողջ ընթացքը պրակտիկ է: Ներառվում է Հարկային և Աշխատանքային օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն և կիրառում պրակտիկ օրինակների հիման վրա: Դասընթացի ամբողջ ընթացքում զուգահեռ ուսումնասիրվում և կիրառվում է ՀԾ-հաշվապահ ծրագիրը՝ որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև էլեկտրոնային հաշիվների դուրսգրման և ստացման e-invoicing և հաշվետվությունների ներկայացման file-online.taxservice.am համակարգերը : Դասընթացը անցկացվում է շաբաթական 2-անգամյա պարբերականությամբ՝ 2-ական ժամով: Ամսավճարը /8 պարապմունք/ 25,000դրամ է: Վճարումը կատարվում է ամսվա վերջում՝ միայն դասընթացի և դասավանդման որակից գոհ լինելու պարագայում, իսկ մենք համոզված ենք, որ գոհ կմնաք ;)
Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!