



Միջազգային դասընթաց՝ <<Մանկական մերսում և մարմնամարզություն /0-1 տարեկան/ երեխաների և հաճախակի հանդիպող հիվանդությունների ժամանակ>>։ Դասընթացին մասնակցելու համար բժշկական կրթությունը պարտադիր չէ, այն կդիտվի որպես առավելություն:
Դասընթացավարներ-տեսական մաս՝ 30 տարվա մասնագիտական և դասախոսական փորձ ունեցող մանկաբույժ Արթուր Մարտիրոսյան:
Գործնական մաս-ոլորտի փորձառու մասնագետ ավելի քան 25 տարվա մասնագիտական և 20 տարվա դասախոսական փորձ ունեցող, միջազգային, համաշխարհային, եվրասիական մերսման առաջնությունների հանձնաժողովի անդամ, ՙՙԿԻՆԵԶԻՈՄԵԴ՛՛ բժշկական կենտրոնի տնօրեն, ՀԿԱՄԱ ՀԿ հիմնադիր, նախագահ Նաիրա Ապրեսյան**:** Մերսման երկու ուսումնական ձեռնարկների հեղինակ:
Դասընթացի ավարտին դիպլոմավորված մասնագետները կստանան Առողջապահության նախարարության կողմից վկայական /34 ՇՄԶ կրեդիտ/, ոչ դիպլոմավորված դիմորդները կստանան միջազգային եռալեզու վկայական՝ հավաստագրված Եվրասիական Մերսման Կոնֆեդերացիայի (EAMC) կողմից:
Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել 091684902, 098684902
Տեղերը սահմանափակ են, խմբում՝ 10 հոգի:
Կուրսի ավարտին դուք լիարժեք կտիրապետեք երեխայի մինչև 1 տարեկան հասակը ցուցված մերսման և մարմնամարզության ճիշտ, գրագետ կատարման մեթոդիկային հաճախակի հանդիպող հիվանդությունների ժամանակ:
Դասընթացի կարճ նկարագրություն.
-Երեխայի անատոմիա, ֆիզիոլոգիա
-Երեխայի աճի և զարգացման փուլերը
- Երեխայի ճիշտ խնամք
-Մանկանան մերսման հիմունքները
-Մերսման անհրաժեշտ պայմանները
-Մերսման կատարման տեխնիկա և մեթոդիկա
✅️ Ծուռվզություն-կլինիկա, էթիոլոգիա, բուժական մերսում, ֆիզիոթերապիա և կինեզիոթերապիա
✅️ Կոնքազդրային հոդի դիսպլազիա, հոդախախտ-էթիոլոգիա, կլինիկա, ախտորոշում, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Հարթաթաթություն-էթիոլոգիա, կլինիկա, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Ծուռթաթություն-էթիոլոգիա, կլինիկա, աստիճանները, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Ուսահոդի վնասվածքներ-էթիոլոգիա, կլինիկա, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Մանկական գանուղեղային պարալիչ (#ՄՈՒԿ, #ДЦП)-էթիոլոգիա, դասակարգում ըստ Ֆրեյդի, կոմպլեքս բուժում` Բոբաթ, Վոյտի, Կազյավկինի մեթոդ, կինեզիոթերապիա
✅️ Ռախիտ-էթիոլոգիա, կլինիկա, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Կեցվածքի շեղում-էթիոլոգիա, կլինիկա, ախտորոշում, բուժական մերսում, կինեզիոթերապիա
✅️ Սկոլիոզ-էթիոլոգիա, կլինիկա, ախտորոշում, բուժական մերսում, կինեզիոթերապիա

Medical Courses
Like and share!
We have the best courses and learning materials. Just let us know you are interested and you will get quality content based on your interests and needs. Leave an email right away!