search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՆորարարական մեդիա դասընթացներ
Նորարարական մեդիա դասընթացներ
share
favourite

Նորարարական մեդիա դասընթացներ

Course/workshop
Course/workshop
Լրագրություն (Journalism)
Լրագրություն (Journalism)
Social Sciences
star-favourite1
Free

About course

Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը:

Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող:

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։

Այս տարի կենտրոնանալու ենք հետաքննական և տվյալների լրագրության վրա։ Եթե պրպտող ես և սիրում ես հետաքննել սոցիալական կարևորության թեմաներ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Կիրառելու ենք նորարարական և մուլտիմեդիա գործիքներ՝ հետաքննություններն առավել պարզ և ուշագրավ դարձնելու համար։

Նախնական դասացուցակ

Ըստ նախնական կրթական ծրագրի՝ մեզ մոտ դասավանդվելու են հետևյալ առարկաները․

🔸 լրագրության ներածություն,
🔸 հետաքննական լրագրություն,
🔸 տվյալների լրագրություն,
🔸 փաստերի ստուգում,
🔸 տեխնոլոգիան լրագրության մեջ,
🔸 աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
🔸 մուլտիմեդիա լրագրություն,
🔸 գրելու հմտություններ,
🔸 տնտեսական լրագրություն,
🔸 դիզայն և վիզուալիզացիա,
🔸 քննադատական և ստեղծարար մտածողություն,
🔸 էթիկա և մեդիա օրենսդրություն։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։

Անհրաժեշտ պայմանները

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`

🔸 լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
🔸 գործող և ֆրիլանս լրագրողները,
🔸 մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։

Կարող եք դիմել, եթե

🔸 18 տարեկանից բարձր եք,
🔸 կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
🔸 պահպանում եք վերջնաժամկետները,
🔸 ունեք անգլերենի իմացություն,
🔸 պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
🔸 գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
🔸 ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրություն՝

🔸 նախնական դիմում-հայտերի ընտրություն,
🔸 հարցազրույց և տեղում հանձնարարություն,
🔸 վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2021թ․։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երկրորդ ակադեմիական տարվա մեկնարկը կախված է ֆինանսական միջոցների առկայությունից։

You learn

Ըստ նախնական կրթական ծրագրի՝ մեզ մոտ դասավանդվելու են հետևյալ առարկաները․

🔸 լրագրության ներածություն,
🔸 հետաքննական լրագրություն,
🔸 տվյալների լրագրություն,
🔸 փաստերի ստուգում,
🔸 տեխնոլոգիան լրագրության մեջ,
🔸 աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
🔸 մուլտիմեդիա լրագրություն,
🔸 գրելու հմտություններ,
🔸 տնտեսական լրագրություն,
🔸 դիզայն և վիզուալիզացիա,
🔸 քննադատական և ստեղծարար մտածողություն,
🔸 էթիկա և մեդիա օրենսդրություն։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։

Content

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։

Map

courseImage

Social Sciences

Նորարարական մեդիա դասընթացներ

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Interested in social sciences?

We have the best courses and learning materials. Just let us know you are interested and you will get quality content based on your interests and needs. Leave an email right away!