



Հարկային օրենսդրության գերազանց իմացությունն առաջին հերթին անհրաժեշտ է հաշվապահներին և հարկային մասնագետներին, որպեսզի զերծ մնան տարատեսակ սխալներից և ճիշտ վարեն իրենց հարկային հաշվառումը։ Սակայն, օրենսդրության իմացությունը պակաս կարևոր չէ նաև բիզնեսի սեփականատերերի և ֆինանսիստների համար՝ ընթացիկ գործընթացները ճիշտ պլանավորելու և հարկային պարտավորությունները կատարելու գործում։
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք տիրապետել ՀՀ Հարկային օրենսդրության դրույթներին և կիրառման մեխանիզմներին, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ոլորտի փորձառու մասնագետից։
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք տիրապետել ՀՀ Հարկային օրենսդրության դրույթներին և կիրառման մեխանիզմներին, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ոլորտի փորձառու մասնագետից։
Դասընթացի ծրագիր՝
I. Ներածական բաժին (Դասեր 1-4) — 10 ժամ
• Հարկային օրենսդրության սկզբունքներ, կիրառվող հիմնական հասկացություններ (հոդվածներ 1 - 5)
• ՀՀ-ում գործող հարկերի և վճարների տեսակները (հոդվածներ 6 - 7)
• Հարկային համակարգերի բնույթը և տեսակները (հոդվածներ 8 - 14)
• Հարկի հաշվարկման ընդհանուր սկզբունքներ և մեթոդներ (հոդված 15)
• Արտարժույթով գործարքների հաշվարկման առանձնահատկություններ (հոդված 16)
• Հարկի վճարման կարգ և ժամկետներ, հարկային արտոնություններ (հոդվածներ 17 - 19)
• Կրկնակի հարկման բացառում (հոդված 20)
• Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հարկ վճարողներ (հոդվածներ 21 - 26)
• Մշտական հաստատության ձևավորման հիմքեր և սկզբունքներ (հոդված 27)
• Հարկային գործակալի ինստիտուտը, փոխկապակցված անձանց հարկային հարաբերությունները, համատեղ գործունեություն (հոդվածներ 28 - 32)
• Հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները (հոդվածներ 33 - 36)
• Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների հարկային առանձնահատկություններ (հոդվածներ 37 - 40)
• Գործարքների անվավեր ճանաչման և ճշգրտման գործընթաց (հոդվածներ 41 - 42)
• Հարկային պարտավորություն, ծագումը և դադարումը (հոդվածներ 43 - 51)
• Հարկային հաշվարկների պատրաստում, ներկայացում և ճշգրտում (հոդվածներ 52 - 54)
• Հաշվարկային փաստաթղթեր և գործարքների փաստաթղթավորման պահանջներ (հոդվածներ 55 - 57)
Հարց ու պատասխան
II. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) (Դասեր 5-9) — 12.5 ժամ
• ԱԱՀ և վճարողների շրջանակ (հոդվածներ 58 - 60)
• ԱԱՀ հարկման բազայի ձևավորում և առանձնահատկություններ (հոդվածներ 61 - 62)
• ԱԱՀ-ի դրույքաչափեր (հոդված 63)
• ԱԱՀ-ի արտոնություններ և 0-ական դրույքաչափ (հոդվածներ 64 - 65)
• Հարկային հաշիվների դուրսգրում և վավերացում (հոդվածներ 66 - 68)
• Հաշվետու ժամանակաշրջան և ԱԱՀ-ի հաշվարկման կարգ (հոդվածներ 69 - 70)
• Հաշվանցումներ, հաշվանցումների սահմանափակումներ և վերաձևակերպումներ (հոդվածներ 71 - 73)
• Պետբյուջեից փոխհատուցվող ԱԱՀ և ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացում (հոդվածներ 74 - 75)
• ԵՏՄ անդամ պետություններ արտահանման և ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման առանձնահատկություններ (հոդվածներ 76 - 77)
• ԱԱՀ-ի վճարումը և ԱԱՀ-ի գումարի փոխհատուցումը (հոդվածներ 78 - 81)
Հարց ու պատասխան
III. Ակցիզային հարկ (Դաս 10) — 2.5 ժամ
• Ակցիզային հարկ և վճարողների շրջանակ (հոդվածներ 82 - 83)
• Հարկման օբյեկտ, հարկման բազա և ակցիզային հարկով հարկվող ապրանքներ և դրույքաչափեր (հոդվածներ 84 - 88)
• Ակցիզային հարկի արտոնություններ (հոդված 89)
• Հաշվետու ժամանակաշրջան, վճարման ենթակա ակցիզային հարկի վճարման կարգ, հաշվանցումներ, հաշվանցումների սահմանափակումներ և վերաձևակերպումներ (հոդվածներ 90 - 94)
• Փոխհատուցման ենթակա ակցիզային հարկ և հարկային հաշվարկի ներկայացում (հոդվածներ 95 - 96)
• ԵՏՄ անդամ պետություններ արտահանման և ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման առանձնահատկություններ (հոդվածներ 97 - 98)
• Ակցիզային հարկի վճարում և փոխհատուցում (հոդվածներ 99 – 101)
Հարց ու պատասխան
IV. Շահութահարկ (Դասեր 11-18) — 20 ժամ
• Շահութահարկ, վճարողների շրջանակը և հարկման օբյեկտը և հարկման բազան (հոդվածներ 102 - 105)
• Հարկման բազայի որոշման սկզբունքներ (հոդված 106)
• Եկամուտ չհամարվող տարրեր (հոդված 108)
• Եկամտի առանձին տեսակների հաշվառում (հոդված 109)
• Ծախսերի հաշվառման կանոններ (հոդվածներ 110 - 111)
• Ծախս չհամարվող տարրեր և նվազեցումների սահմանափակումներ (հոդվածներ 112 - 113)
• Ծախսերի սահմանափակումներ (հոդվածներ 114 - 120)
• Ծախսերի առանձին տեսակների հաշվառում (հոդված 121)
• Կորուստներ և այլ նվազեցումներ (հոդվածներ 122 - 123)
• Շահութահարկի դրույքաչափեր (հոդված 125)
• Շահութահարկից ազատման և նվազեցման առանձնահատկություններ (հոդվածներ 126 - 127)
• Հաշվետու ժամանակաշրջան և շահութահարկի հաշվարկման կարգ և հաշվարկի ներկայացում (հոդվածներ 129 – 130, 134)
• Շահութահարկի կանխավճար և շահութահարկի գումարի վճարում (հոդվածներ 135 - 136)
Հարց ու պատասխան
V. Ոչ ռեզիդենտի գծով շահութահարկ (Դասեր 19-21) — 7.5 ժամ
• Հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների տեսակները (հոդված 107)
• Ոչ ռեզիդենտների շահութահարկի հարկման առանձնահատկությունները (հոդվածներ 125, 129, 130, 132, 133, 134, 136)
Հարց ու պատասխան
VI. Եկամտային հարկ (Դաս 22) — 5 ժամ
• Եկամտային հարկի հաշվարկման հիմնական սկզբունքները (հոդվածներ 139 - 146)
• Նվազեցվող եկամուտներ (հոդվածներ 147, 148, 149)
• Սոցիալական ծախսեր (հոդված 147․1)
• Եկամտային հարկի դրույքաչափերը (հոդված 150)
• Եկամտային հարկի հաշվարկների ներկայացման կարգը և հաշվետու ժամանակաշրջան (հոդվածներ 151 - 157)
• Եկամտային հարկի վերադարձման և փոխհատուցման կարգը (հոդվածներ 158 – 160․1)
Հարց ու պատասխան
VII. Բնապահպանական և Ճանապարհային հարկեր (Դաս 23) — 2.5 ժամ
• Բնապահպանական հարկի հարկման առանձնահատկությունները (հոդվածներ 161, 162, 164, 165, 171, 173, 174, 179, 180, 181)
• Ճանապարհային հարկի հարկման առանձնահատկությունները (հոդվածներ 183 - 196)
Հարց ու պատասխան
VIII. Անշարժ գույքի և Փոխադրամիջոցների գույքահարկ (Դաս 24) — 2.5 ժամ
• Անշարժ գույքի հարկման առանձնահատկությունները (հոդվածներ 224 - 238)
• Փոխադրամիջոցների գույքահարկի առանձնահատկությունները (հոդվածներ 239 - 252)
Հարց ու պատասխան
IX. Շրջանառության հարկ (Դաս 25) — 2.5 ժամ
• Շրջանառության հարկի հիմնական առանձնահատկությունները (հոդվածներ 253 - 265)
Հարց ու պատասխան
X. Միկրոձեռնարկատիրություն և դրամարկղային գործառնություններ (Դաս 26) — 2.5 ժամ
• Միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները (հոդվածներ 266 - 272)
Հարց ու պատասխան
XI. Ակցիզային դրոշմանիշ և դրոշմապիտակ (Դաս 27) — 2.5 ժամ
• Կանխիկ դրամի նկատմամբ սահմանափակումները (հոդված 386 և անկանխիկ գործառնությունների մասին օրենք)
• ՀԴՄ կիրառման կանոններ (հոդվածներ 379 - 383)
• Ապրանքների դրոշմավորում (հոդվածներ 389 – 396․1)
Հարց ու պատասխան
XII. Հարկային հսկողություն և բողոքարկում (Դաս 28) —5 ժամ
• Հարկային հսկողություն և դրանց տեսակները (հոդվածներ 328 – 349․1)
• Հարկային ծառայողների գործողությունների կամ անգործության բողոքարկում (հոդվածներ 440 – 443)
Հարց ու պատասխան
XIII. Հարկային իրավախախտումներ և պատասխանատվություն (Դասեր 29-30) — 2.5 ժամ
• Հարկային իրավախախտումների տեսակներ և պատասխանատվություն (հոդվածներ 397 - 428)
Հարց ու պատասխան
Դասընթացի արդյունքում մասնակիցները լիարժեք կտիրապետեն ՀՀ Հարկային Օրենսդրության առանձնահատկություններին։
Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս,
Շաբաթական 2 օր, 2,5-ական ժամով
Դասընթացավարը՝ ոլորտի առաջատար մասնագետ Էդգար Գիշյանն է, ով ունի բազմամյա փորձ հարկային և հաշվապահական խորհրդատվության ոլորտում։ Հանդիսանում է Սեյֆ Քոնսալթինգ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն և Փրայմ Կարգո ՓԲԸ գլխավոր հաշվապահ: Աշխատել է նաև մի շարք առաջատար ընկերություններում, ինչպիսիք են ՓԱՐՎԱՆՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ում որպես Հաշվապահական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ՝ հարկային խորհրդատվության գծով, հանդիսանում է Փարվանյան քոնսալթինգ ՍՊԸ-ի և Ֆինանս ԱՓ ՍՊԸ-ի հարկային խորհրդատու։
Էդգար Գիշյանը մասնագիտացել է հարկային ստուգումների ուղեկցման, վարչական ակտերի բողոքարկման և հաշվետվությունների պատրաստման մեջ։ Դասընթացի ընթացքում նա կկիսվի գործնական փորձով և այն լուծումներով, որոնք տարիներ շարունակ ապացուցել են իրենց արդյունավետությունը։

Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!