search
-
Start Date
End Date
backgroundbackgroundBridging Stories II. Ցուցահանդես
Bridging Stories II. Ցուցահանդես
Not specified
Not specified
Group
Group
Events
Events
Arts
star-favourite0
Free

About course

Ուրախ ենք հրավիրելու #BridgingStories II ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 4-ին, ՆՓԱԿ-ում (մինչ ժամը 8-ը): Ջոն Սթենմայերի, Անուշ Բաբաջանյանի և Սաբիհա Չիմենի ուղորդմամբ և Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 10 լուսանկարիչներ Հայաստանից և 10 լուսանկարիչներ Թուրքիայից լուսանկարչության միջոցով իրենց պատմություններն են պատմում ազգերի միջև հույսի, խաղաղության կերտման համար: Համեցեք ուրբաթ օրվա բացմանը՝ հանդիպելու Bridging Stories II ծրագրի ընտանիքի անդամներին: Մանրամասները՝ ստորև․

«Պատմագրի սրճարան» կազմակերպությունը, Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ, 2019թ.-ի օգոստոսից իրականացնում է #BridgingStories II ֆոտոլրագրության ծրագիրը National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի ղեկավարությամբ: Սա արդեն երկորդ նման համագործակցությունն է: Առաջինը տեղի է ունեցել 2016-2017թթ-ին:
4 ամիս շարունակ աշխատելով Ջոն Սթենմայերի, Անուշ Բաբաջանյանի և Սաբիհա Չիմենի ուղորդմամբ՝ #BridgingStories II ծրագրի մասնակիցները պատրաստ են իրենց լուսանկարները ներկայացնելու հանրությանը և կիսվելու իրենց փորձով:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 16.00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) (Բուզանդի 1/3): Բացմանը ներկա կլինեն ծրագրի Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները, ինչպես նաև լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, Անուշ Բաբաջանյանը և Սաբիհա Չիմենը: Ցուցահանդեսը բաց կլինի տասը օր՝ մինչև փետրվարի 4-ը:

Ծրագրի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին ֆոտոլրագրության հիմնական ասպեկտներին ծանոթացնելը և այնուհետև ֆոտոպատմություններ կերտելը ու դրանք հանրությանը ներկայացնելը: Ծրագիրն սկսվեց 2019թ.-ի օգոստոսի 4-11-ին Դիլիջանում անցկացված ֆոտոլրագրության ճամբարով: Ճամբարին հաջորդեց լուսանկարելու շրջանը, որի ընթացքում մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքները, պատկերել են իրենց հետաքրքրությունների և փորձառությունների զուգահեռները և նմանությունները:
Մասնակիցների լուսանկարները տեղադրվել են #BridgingStories-ի ինստագրամյան էջում, որն ունի 13.000-ից ավել հետևողներ:
https://www.facebook.com/storytellerscafeNGO/
https://www.instagram.com/bridging.stories/
http://www.storytellerscafe.org/

Map

courseImage

Arts

Bridging Stories II. Ցուցահանդես

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Art in your mailbox

We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0