



ISTC-ն ձեզ է ներկայացնում նոր Python ծրագրավորման դասընթաց, որը նախատեսված է սկսնակների համար: Այս դասընթացը ոչ միայն Ձեզ կտրամադրի անհրաժեշտ գիտելիքներ, այլև լավ հիմք կհանդիսանա կոդավորման աշխարհ մուտք գործելու համար: Այս 2 ամիս տևողությամբ դասընթացի շնորհիվ Դուք ձեռք կբերեք Python-ի բոլոր հիմունքների բոլոր անհրաժեշտ գիտելիքները: Այս դասընթացը կծանոթացնի Python-ի պրակտիկ առաջադրանքները կատարելու համար օգտագործվող անհրաժեշտ գործիքներին և կներկայացնի Python ծրագրավորման լեզվի հիմնական հասկացություններն ու առանձնահատկությունները (strings, variables և data types): Ծրագրի ընթացքում կծանոթանաք Python-ի բազմաթիվ ուշագրավ հատկանիշներին:
Python-ը ամենահայտնի, բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզուներից է:
Այն հարմար է սովորել ծրագրավորման մեջ առաջին քայլերն անելու համար, քանի որ այն հեշտ և հակիրճ է, նաև, քանի որ կարող է օգտագործվել ծրագրավորման ցանկացած հարթակում՝ web-ծրագրավորումից մինչև հավելվածների պատրաստում: Python-ը նաև հասանելի է տվյալների վերլուծության, արհեստական բանականության և գիտական հաշվարկների համար: Շատ ծրագրավորողներ օգտագործում են Python արդյունավետության գործիքներ, խաղեր, desktop և mobile հավելվածներ կառուցելու համար։
Այս փուլի ընթացքում կծանոթանանք Python-ի պրակտիկ առաջադրանքները կատարելու համար օգտագործվող անհրաժեշտ գործիքներին և լեզվի հիմնական հասկացություններին ու առանձնահատկություններին (strings, variables և data types):
Python-ի հիմնական հասկացություններն են ալգորիթմները և օբյեկտները։ 2-րդ փուլի ընթացքում կուսումնասիրենք հենց դրանք, ինչպես նաև կծանոթանանք օբյեկտ-կողմորոշված ծրագրավորմանը և դրա կիրառությանը։
Այս փուլի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրելու ենք Python ծրագրավորման ամենահայտնի և ամենակիրառելի Django Framework-ը, նաև ծանոթանալու ենք այլ Framework-ներին։
Ավարտական նախագծի փուլի ընթացքում աշխատելու ենք իրական նախագծերի շուրջ։ Այս փուլը ներառում է նաև աշխատանքային տարբեր գործիքների և հմտությունների վերաբերյալ հանդիպումներ։

Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.