Մաքս Ուորք ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Գոռ Աբգարյանի կողմից, ով հանդիսանում է ընկերության հիմանդիրը և տնօրենը: Ընկերությունը երեք տարվա կարճ աշխատանքային ժամանակահատվածում հասցրել է բազմաթիվ երիտասարդների օգնել մեկնել արտասահման տարբեր ծրագրերով: Ընկերության բարի համբավի և կազմակերպված աշատանքի մասին են խոսում այն բոլոր մասնակիցները , ովքեր այս կամ այն ծրագրերով մեկնել են տարբեր երկրներ: 2015 թվականից ընկերությունը պայմանագիր կնքեց մի շարք Գերմանական, Ավստրիական, Ամերիկյան, Չինական, Ռուսական, Իսպանական և այլ Եվրոպական ընկերությունների, դպրոցների, համալսարաններ և քոլեջների հետ և սկսեց իրականացնել ամառային դպրոցներ, ամառային ճամբարներ, տարբեր լեզվի դասընթացներ տարբեր երկրներում, ընկերության որոշ գործընկերներ տրամադրում են կրթաթոշակներ լավագույն ուսանողներին: Մաքս ուորք ընկերությունը կազմակերպում է լեզվի հատուկ դասընթացներ այն դիմորդների համար, ում անհրաժեշտ է բարելավել օտար լեզվի գիտելիքները, որևէ ծրագրին մասնակցելու համար: Դասընթացների արդյունավետության մասին են վկայում մեր մասնակիցների քննությունների մշտական բարձր արդյունքները: Ընկերությունը մասնակիցների համար կազմակերպում է հետաքրքիր էքսկուրսիաներ,բացօթյա դասընթացներ,ինչպես նաև հետաքրքիր խնջույքներ յուրաքանչյուր առիթիների ժամանակ: