Ընդունվել Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Արդեն սկսե՞լ ես մտածել համալսարան ընդունվելու մասին։ Նախասիրություններդ հավանաբար շատ են, ու որոշում կայացնելը այնքան էլ հեշտ չէ։ Հայաստանում շատ համալսարաններ կան, բայց հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա՝ խորհուրդ կտամ, որ ընտրես հենց Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջարկում է մասնագիտանալ աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններում՝

  • Բիզնեսի կառավարում
  • Անգլերեն և հաղորդակցություն
  • Տվյալագիտություն
  • Համակարգչային գիտություններ
  • Ինժեներիա

Բացի այդ, այստեղ ուսուցման լեզուն անգլերենն է և անկախ նրանից՝ ինժեներ ես, թե հաղորդակցագետ, փայլուն տիրապետելու ես անգլերենին։ Ի վերջո, ՀԱՀ-ը հավատարմագրված է դպրոցների և քոլեջների արևմտյան ասոոցիացիայի կողմից ու Կալիֆոռնիայի համալսարանին կից կառույց է համարվում։

2019 թվականի աշնանը ուսումնառությունը սկսելու համար ՀԱՀ-ը անցկացնում է 3 փուլով ընդունելություն, որոնց նախնական վերջնաժամկետներն են՝

Վաղ ընդունելություն՝ մինչ 2018-ի դեկտեմբերի 15
Սովորական ընդունելություն՝ մինչ 2019-ի մարտի31
Ուշ ընդունելություն՝ մինչ 2019-ի հունիսի 30

Ընդունելությունը սկսվում է նշված ժամկետներից մոտ մեկ ամիս շուտ։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է 7 ԱՄԻՍ
ՈՒՐԵՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԻՐ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ TOEFL/IELTS ԹԵՍՏԵՐԻՆ

  • Ներկայացնել առցանց դիմում, որը հասանելի կլինի վերը նշված ժամկետներում։
  • Անգլերենի իմացությունը հաստատող վկայական.
    Հայաստանի ամերիկյան համալսարանը ընդունում է անգլերենի իմացությունը հաստատող երկու վկայական՝ TOEFL IBT (նվազագույն միավորը 79) և IELTS Academic (նվազագույն միավորը 6.5) վկայականները։
  • Մաթեմատիկայի իմացությունը հաստատող վկայական.
    SAT (նվազագույն միավորը 630-670) կամ ACT (նվազագույն միավորը դեռ հայտնի չէ),
  • Անձնագրի (բոլոր էջերի) կամ նույնականացման քարտի պատճեն,
  • Լուսանկար (դիմումի մեջ նշվող չափանիշներին համապատասխան),
  • Դպրոցի ավարտական վկայականն ու գնահատականները (ատեստատ),
  • Հայաստանի քաղաքացիները դիմելու համար պետք է վճարեն 15 000 դրամ։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԹԵՍՏԵՐԻՆ ՀԵՆՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

Անգլերենի և մաթեմատիկայի քննությունները պետք է հանձնել մինչ ընդունելությունը։ Հայաստանում TOEFL և IELTS քննությունները կազմակերպվում են ամիսը մի քանի անգամ և քննություն հանձնելու համար պետք է նախօրոք գրանցվել։ (TOEFL, IELTS քննությունների մասին առավել մանրամասն՝ առաջիկա հոդվածներում)։

Եթե որոշես, որ ուզում ես հենց ՀԱՀ-ի ուսանող դառնալ, ապա չմոռանաս ուսումնասիրել համալսարանի պաշտոնական կայքը ու հետևել նրանց թարմացումներին։

Հաջողություն եմ մաղթում առաջիկա պլաններում

Ու չմոռանաս կարդալ բլոգի մյուս հոդավածները ։)