



Մեզ մոտ ուսանելու ընթացքում աշակերտները սովորում են խոսել, լսել, կարդալ, գրել, քերականություն, բառեր և ճիշտ արտասանական ձևեր: Նրանք դիտում են հետաքրքիր ֆիլմեր, մուլտֆիլմեր, որոնք տալիս են հնարավորություն անգլերեն լեզուն գործածելու երկխոսությունների և թեմաների մեջ: Դասերի ընթացքում գործածվող խորացված քերականությունը և հարուստ բառապաշարը նրանց հնարավորություն կտա առանց դժվարության կատարել իրենց տնային հանձնարարությունները և պատրաստվել դպրոցի ավարտական և միասնական քննություններին: Մեր գերազանց սովորող աշակերտները մասնակցում են տարբեր ծրագրերի և մեկնում արտասահման ուսումը շարունակելու: Յուրաքանչյուր ամսվա վերջում ուսանողը հանձնում է ամենամսյա քննություն՝ որոշելու համար մեկ ամսվա ստացած գիտելիքի մակարդակը: Հաջորդ ամսվա խումբը կազմվում է քննության գնահատականների հիման վրա՝ համապատասխան մակարդակներով: Քննությունը չհանձնելու դեպքում աշակերտը զրկվում է ուսումը շարունակելու հնարավորությունից: Ուշացած աշակերտը չի կարող մասնակցել տվյալ օրվա դասընթացին:

Օտար լեզուներ
Հավանեք ու կիսվեք
Օտար լեզու իմանալու համար երբեք ուշ չէ։ Մենք կուղարկենք լավագույն դասընթացների առաջարկները, այս թեմայով հոդվածներ, հարցազրույցներ, ամենակարևորը՝ Ձեր նախընտրություններին համապատասխան։ Թողեք էլ. փոստի հասցեն։