



Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, գործնականում կիրառելով ծրագրի հնարավորությունները և կատարելով վերլուծական աշխատանքներ` դրանց օպտիմալացման, ավտոմատացման համար լրացուցիչ գործիքների և հնարքների իմացության կարիք են զգում, նաև նրանց համար, ում, կարիերայի բարձունքների հասնելու համար, անհրաժեշտ է լինելու Excel-ի պրոֆեսիոնալ իմացություն:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
ԹԵՄԱ 1. Վիզուալիզացիայի ընդլայնված գործիքներ, pivot charts - ընդլայնված կիրառություններ, դինամիկ և ինտերակտիվ դիագրամներ, ֆորմայի կառավարման էլեմենտներն Excel-ում, Conditional formatting - ընդլայնված կիրառություններ, Excel 2016-ի նոր դիագրամները, Forecast գործիքի կիրառությունը, Power View-ի ներածություն, Power Map-աշխարհագրական վիզուալիզացիա:
ԹԵՄԱ 2. Վերլուծական ընդլայնված գործիքներ, Pivot table - ընդլայնված կիրառությունները /տվյալների արտահայտում բացարձակ թվերով, ավելացվող դաշտեր ևն/, Pivot table մի քանի շիթերի աղյուսակներից, Data Model-ի հասկացությունը, Slicer, Timline գործիքներ, ընձեռած առավելություններ, բանաձևերի կալկուլյացիա և աշխատանք ավտոմատ, կիսաավտոմատ, մեխանիկական ռեժիմներում, Advanced filter գործիք, դրա ընձեռած առավելությունները, «Ինչ-եթե» վերլուծություն /What-if analysis/, What-if analysis - Goal Seek գործիք, What-if analysis - Scenario manager գործիք, What-if analysis - Data Table գործիք, Solver գործիք, օպտիմալացման խնդիրներ, Մաթեմատիկական, վիճակագրական վերլուծության գործիքների փաթեթ - Analysis Toolpack, Analysis Toolpack-ում ներդրված գործիքներ /Frequency, Moving averege, Correlation, Regression և այլն:
ԹԵՄԱ 3. Գործընթացների ավտոմատացմանն ու համատեղ աշխատանքին օժանդակող լրացուցիչ գործիքներ, անվանումների մենեջեր /Name manager/, անվանակոչված հաստատուններ և ֆորմուլաներ, Offset ֆունկցիայի աշխատանքը Name manager-ում, Excel-ի թաքնված ֆունկցիաներ, որոնք աշխատում են Name manager-ում, Smart table-րի աշխատանքն այլ գործիքների հետ /դինամիկ դիագրամներ, ցուցակներ, Pivot table-ր, Տեսակավորման ընդլայնված հնարավորություններ /Sort/, տեսակավորում ըստ սյուների, Data Validation գործիքի ընդլայնված կիրառություններ, աշխատանքային գրքի կառուցվածքի և տեսքի պաշտպանում /Protect Workbook/ տարբեր ձևերով, համատեղ և զուգահեռ աշխատանք ֆայլերի վրա /աշխատանքային գրքի կիսումը գործընկերների հետ Sharing, Track changes գործիքի կիրառությունն Excel-ում, Watch window գործիքի կիրառությունն Excel-ում, Form... գործիքի կիրառությունն Excel-ում:
ԹԵՄԱ 4. Սխալներն ու «Տաք ստեղներն» Excel-ում, Excel-ի սխալներն ու դրանց ընթերցումը, տեղաշարժի, ընտրման, ֆորմատավորման, մուտքագրման, խմբագրման, հաշվարկների և այլ նշանակության ստեղներ:
ԹԵՄԱ 5. Excel-ի հնարավորությունների ընդլայնումը, այլ ծրագրերի հետ ինտեգրման օրինակներ, Add-ins - ծրագրի հնարավորությունների ընդլայնումն ներկառուցվող ծրագրերի միջոցով, ստանդարտ և ոչ ստանդարտ Add-ins-ր, Excel-ը և արտաքին տվյալների բազաներ /օրինակ Access/, Power Query ներածություն, Excel-ը և Outlook-ը, Excel-ը և Word-ը, Excel-ը և Internet-ը: Տվյալների մուտքագրում Web-աղբյուրներից, կապակցված աշխատանք այդ աղբյուրների հետ:
ԹԵՄԱ 6. Մասսիվների ֆունկցիաներ, գաղափար մասսիվների ֆունկցիաների մասին, գործողություններ զանգվածների մասսիվների հետ, Sumproduct, Transpose, Offset, Frequency, Mmult մասսիվի ֆունկցիաներ, մասսիվների ֆունկցիաներ կիրառության օրինակներով, "Նոր Vlookup". անում ենք այն, ինչ չի անում Vlookup-ը: Ինֆորմացիայի որոնում ըստ փնտրվող արժեքի n-րդ դիրքի, արժեքների մասսիվի որոնում ըստ փնտրվող արժեքի:
Դասընթացը կազմված է 8 դասից (+ դասամիջյան օնլայն կոնսուլտացիա), յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, որոնք կանցկացվեն շաբաթական 2 անգամ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Ֆոռմատը օֆլայն և/կամ օնլայն: Դասերի հետ ԱՆՎՃԱՐ տրամադրվում է «Բազային Excel» վիդեոդասընթացի նյութը։

Բիզնես
Հավանեք ու կիսվեք