ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ DIENACHT-Ի ՀԵՏ.
Առցանց վեբինար
Ծանոթություն dienacht-ի հետ. dienacht-ի կողմից պրեզենտացիա՝ իրենց գործունեության և ֆոտոգրքերի
արվեստի մասին.
dienacht Publishing-ը Լայպցիգում գտնվող լուսանկարչական ալբոմների հրատարակչություն է և ամսագիր, որի թիմը՝ ի դեմս Քալին Քրուզի և Յանա Քրուզի, լուսանկարչական գրքեր կազմելու և լուսանկարներից ու
ֆոտոգրքերից բաղկացած ցուցահանդեսների կուրացիայի ծանրակշիռ փորձ ունեն: Այս վեբինարի ընթացքում ունկնդիրը կտեղեկանա dienacht Publishing-ի և ամսագրի, dienacht °Lab-ի կրթական ծրագրերի, ինչպես նաև ֆոտոգրքերի արվեստի մասին: Պրեզենտացիային կհաջորդի ունկնդիրների հետ հարցուպատասխան: Հատկապես խրախուսվում են հարցերը այն լուսանկարիչների կողմից, որոնք շահագրգիռ են՝ դիմելու dienacht-IN SITU «Խմբագրում և լուսանկարչական շարքերի կազմում՝ լուսանկարիչների համար» խորագրով առցանց վարպետաց դասին մասնակցելու հարցում (Հունվար 2021թ.): Զրույցը կվարվի անգլերեն. կապահովվի հայերեն թարգմանություն:
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։