search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԷմոցիոնալ ինտելեկտ
Էմոցիոնալ ինտելեկտ
Դասընթաց/վորքշոփ
Դասընթաց/վորքշոփ
Սկսնակ
Սկսնակ
Խմբային
Խմբային
ՄՌ կառավարում (Էմոցիոնալ գրագիտություն)
ՄՌ կառավարում (Էմոցիոնալ գրագիտություն)
Բիզնես
star-favourite2
20,000 ֏
դասընթացի համար

Դասընթացի մասին

Այս կուրսը նվիրված է էմոցիոնալ ինտելեկտի* (emotional intelligence) հմտությունների զարգացմանը: Այն օգնում է մասնակիցներին բացահայտել սեփական և շրջապատող մարդկանց էմոցիոնալ ռեսուրսները և օգտագործել դրանք արդյունավետության բարձրացման համար: Այն ցույց է տալիս, թե հույզերը ինչ դեր ունեն մեր կյանքում, մասնավորապես բիզնեսում և աշխատավայրում, ինչու են հաճախ խանգարում արդյունավետ գործել և ինչպես անել, որ օգնեն, այլ ոչ թե վնասեն:

Ապացուցված է, որ Էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակը 58%-ով բարձրացնում է արտադրողականությունը բոլոր մասնագիտությունների մեջ:

Կուրսի ընթացքում մասնակիցների մոտ մշակվում են էմոցիոնալ ինտելեկտի բոլոր 4 փունջ հմտությունները՝ պրակտիկ վարժությունների, խաղերի, քննարկումների միջոցով: Ներկայացվում են իրական քեյսեր, քննարկվում են նաև հենց մասնակիցները քեյսերը:

Դուք կսովորեք

Կուրսի արդյունքում մասնակիցները կունենան գիտելիքներ՝

  • Էմոցիոնալ ինտելեկտի, նրա բաղադրիչների մասին
  • Էմոցիաների մասին,
  • Էմպատիայի,
  • Վերբալ և ոչ վերբալ շփման առանձնահատկությունների,
  • Միջանձնային և ներանձնային հարաբերությունների մասին և կկարողանան
  • Գիտակցել սեփական հույզերը, գտնել դրանց առաջացման պատճառները
  • Ներազդել սեփական հույզերի և հոգեվիճակի վրա, կառավարել ու ըստ նպատակի ուղղորդել դրանք
  • Հասկանալ դիմացինի հուզական վիճակը ու կարողանալ ապրումակցել
  • Մոտիվացնել և ներազդել մյուսներին
  • Ավելի արդյունավետ որոշումներ կայացնել՝ օգտագործելով և համադրելով մտքից և սրտից եկող ինֆորմացիան
  • Ճանաչելով սեփական ուժեղ և թույլ կողմերը՝ ցուցաբերել ավելի վստահ վարք
  • Արագ կողմնորոշվել դժվար և սթրեսային իրավիճակներում և լինել ավելի սթրեսադիմացկուն
  • Խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից կամ արդյունավետ լուծել դրանք
  • Կառուցել ավելի արդյունավետ հարաբերություններ

Բովանդակություն

Ո՞ւմ համար օգտակար կլինի կուրսը

  • Ընկերության ղեկավարներ, ՄՌԿ մասնագետներ
  • Սպասարկման, վաճառքի, մարքեթինգի և հաճախորդի հետ անմիջապես աշխատող մասնագետներ,
  • ՏՏ ոլորտի աշխատակիցներ
  • Շատ օգտակար կլինի նաև թիմի կառուցման և համախմբման համար (teambuilding)

Քարտեզ

courseImage

Բիզնես

Էմոցիոնալ ինտելեկտ

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար