search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundՀակացելյուլիտային մերսման դասընթաց միջազգային հավաստագրմամբ
Հակացելյուլիտային մերսման դասընթաց միջազգային հավաստագրմամբ
share
favourite

Հակացելյուլիտային մերսման դասընթաց միջազգային հավաստագրմամբ

Դասընթաց/վորքշոփ
Դասընթաց/վորքշոփ
Մասնագիտական
Մասնագիտական
Խմբային 2 - 5
Խմբային 2 - 5
star-favourite1
150,000 ֏
դասընթացի համար

Դասընթացի մասին

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան կազմակերպում է "ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ" կարճաժամկետ վերապատրաստման կուրս մերսման և կոսմետոլոգիայի այն մասնագետների համար, ովքեր կարիք ունեն թարմացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները։

Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (World Massage Federation) միջազգային հավաստագրմանը (հավաստագրի գինը՝ 50 եվրո, արդեն իսկ ներառված է դասընթացի արժեքի մեջ)

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ 32 ակադեմիական ժամով՝ 1 կրթական կրեդիտ (6 ժամ տեսական, 26 ժամ գործնական պարապմունքների տեսքով)։ Ծրագիրը նախատեսված չէ սկսնակների համար, կան տվյալ ծրագրին դիմելու մուտքային պահանջներ:

Դասընթացի ընթացքում բոլոր անհրաժեշտ նյութերը, պարագաները, սուրճի ընդմիջումները և մոդելներին տրամադրում է Ֆեդերացիան։

Դասընթացը կազմակերպվում է 2-4 հոգանոց փոքր խմբերով:

Սկիզբը՝ նոյեմբերի 3, 2020 (գրանցումը մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ)

Վերապատրաստումն անցած լավագույն մասնագետները կապահովվեն աշխատանքով՝ կցվելով Unicare համակարգին։

Վերապատրաստումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ ակ. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կրթության որակի ապահովման պատասխանատու, ֆիզիկական ռեաբիլիտոլոգ, ՀՖԹՄԱՖ պատվո անդամ, կ.գ.թ. դոցենտ Ք․Ա․ Նեբոգովան։

Այլ հարցերի դեպքում և գրանցման համար կապ հաստատեք հետևյալ կոնտակտային տվյալներով։

Հեռ․՝ +374 91 507576

Էլ․ հասցե՝ armmassagefederation@gmail.com

Վեբ-կայք՝ www.massagefederation.org

Պաշտոնական էջ՝ www.facebook.com/anfpmt

Հասցե՝ Ա․ Ահարոնյան 2, 3-րդ հարկ, 314 սենյակ։

Բովանդակություն

Հակիրճ նկարագրություն․

1. ՀԻՆՈԻԴ ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱ, ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2. ՄԵՐՍՄԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

2.1. Մերսման ազդեցությունը մաշկի վրա

2.2. Մերսման ազդեցությունը արյան և ավշի շրջանառության վրա

3. «ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ» ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

4. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԱՅԻՆ ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՒՄ

5. ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

Քարտեզ

courseImage

Բժշկական դասընթացներ

Հակացելյուլիտային մերսման դասընթաց միջազգային հավաստագրմամբ

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Հմտացիր բժշկական գիտություններում

Հետաքրքրվա՞ծ եք բժշկական գիտություններով։ Մենք կուղարկենք ամենաթարմ դասընթացներն ու ուսումնական նյութերը։ Պարզապես թողեք էլեկտրոնային փոստի հասցե։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Երք,
Մյս.
26
09:00

star-favourite1
ամիսը