



Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան կազմակերպում է "ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ" կարճաժամկետ վերապատրաստման կուրս մերսման և կոսմետոլոգիայի այն մասնագետների համար, ովքեր կարիք ունեն թարմացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները։
Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (World Massage Federation) միջազգային հավաստագրմանը (հավաստագրի գինը՝ 50 եվրո, արդեն իսկ ներառված է դասընթացի արժեքի մեջ)
Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ 32 ակադեմիական ժամով՝ 1 կրթական կրեդիտ (6 ժամ տեսական, 26 ժամ գործնական պարապմունքների տեսքով)։ Ծրագիրը նախատեսված չէ սկսնակների համար, կան տվյալ ծրագրին դիմելու մուտքային պահանջներ:
Դասընթացի ընթացքում բոլոր անհրաժեշտ նյութերը, պարագաները, սուրճի ընդմիջումները և մոդելներին տրամադրում է Ֆեդերացիան։
Դասընթացը կազմակերպվում է 2-4 հոգանոց փոքր խմբերով:
Սկիզբը՝ նոյեմբերի 3, 2020 (գրանցումը մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ)
Վերապատրաստումն անցած լավագույն մասնագետները կապահովվեն աշխատանքով՝ կցվելով Unicare համակարգին։
Վերապատրաստումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ ակ. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կրթության որակի ապահովման պատասխանատու, ֆիզիկական ռեաբիլիտոլոգ, ՀՖԹՄԱՖ պատվո անդամ, կ.գ.թ. դոցենտ Ք․Ա․ Նեբոգովան։
Այլ հարցերի դեպքում և գրանցման համար կապ հաստատեք հետևյալ կոնտակտային տվյալներով։
Հեռ․՝ +374 91 507576
Էլ․ հասցե՝ armmassagefederation@gmail.com
Վեբ-կայք՝ www.massagefederation.org
Պաշտոնական էջ՝ www.facebook.com/anfpmt
Հասցե՝ Ա․ Ահարոնյան 2, 3-րդ հարկ, 314 սենյակ։
Հակիրճ նկարագրություն․
1. ՀԻՆՈԻԴ ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱ, ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2. ՄԵՐՍՄԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ
2.1. Մերսման ազդեցությունը մաշկի վրա
2.2. Մերսման ազդեցությունը արյան և ավշի շրջանառության վրա
3. «ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ» ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
4. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԱՅԻՆ ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՒՄ
5. ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

Медицинские курсы
Like and share!
We have the best courses and learning materials. Just let us know you are interested and you will get quality content based on your interests and needs. Leave an email right away!