search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundՖինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում
Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում
share
favourite

Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում

Սեպ.
3
15:00
Դասընթաց/վորքշոփ
Դասընթաց/վորքշոփ
Մասնագիտական
Մասնագիտական
Խմբային 12 - 15
Խմբային 12 - 15
Finance (Entrepreneur)
Finance (Entrepreneur)
Բիզնես
star-favourite1
90,000 ֏
ամիսը

Դասընթացի մասին

Master Class-ի շրջանակներում Սողոմոն Միրզոյանի կողմից մշակված
մեթոդով կատարվում են տարբեր գործակիցների միջոցով կազմակերպության ավելի քան 150 ֆինանսական ցուցանիշների վերլուծություններ և ֆինանսական արդյունքային
ցուցանիշների գնահատում, ինչն օգնում է բացահայտելու ֆիրմայում առկա խնդիրները, հետագա գործողությունների
հետ կապված ֆինանսական ռիսկերը, կամ առավելությունները: Ներկայացվում են MS Excel-ում տարբեր գործիքների կիրառմամբ ամփոփ
ցուցանիշների և գործակիցների ստացման հմտություններ: Ի վերջո, վերլուծություններն ամփոփվում
են արդյունավետ ֆինանսական ընթացիկ մենեջմենթով՝ կառավարչական որոշումներ կայացնելիս
հաշվի առնելով ստացված ֆինանսական գնահատականները, ինչպես նաև ռազմավարական պլանավորմամբ
և կանխատեսմամբ: Ընթացքը բավական ինտերակտիվ է՝ տեղում քննարկվում են մասնակիցների
կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ու իրավիճակները:

Դուք կսովորեք

Դասընթացը բաղկացած է 3 մասից՝

  1. Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն,
  2. Ֆինանսական ընթացիկ կառավարման գնահատում,
  3. Ֆինանսական ռազմավարության և պլանավորման մոդելների մշակում:

1. Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

  • Կազմակերպության ֆինանսական վերլուծության ցուցանիշներ, գործոնային
    վերլուծություն,
  • Կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ,
  • Վճարունակության և իրացվելիության վերլուծություն,
  • Կազմակերպության ֆինանսական կայունության գնահատում,
  • Կազմակերպության հիմնական միջոցների օգտագործման արդյունավետության
    գնահատում,
  • Նյութական պաշարների օգտագործման արդյունավետության գնահատում,
  • Աշխատանքի և աշխատավարձի գործոնային վերլուծություն,
  • Արտադրանքի արտադրության (ծառայության, աշխատանքի) ծավալի վրա
    ազդող գործոնների վերլուծություն,
  • Դեբիտորական պարտքերի վերլուծություն և կառավարում,
  • Կրեդիտորական պարտքերի վերլուծություն և կառավարում,
  • Ֆինանսական պարտավորությունների վերլուծություն,
  • Կազմակերպության վարկունակության գնահատում,
  • Դրամական հոսքերի վերլուծություն և կառավարում,
  • Ֆինանսական արդյունքների վերլուծություն,
  • Կազմակերպության եկամուտների և ծախսերի վերլուծություն, էֆեկտիվության
    գնահատում,
  • Շահույթի և շահութաբերության գործոնային վերլուծություն (ROA,
    ROE, Դյուպոնի մոդել),
  • Իրացման շահութաբերության և սեփական կապիտալի շահութաբերության
    վերլուծություն,
  • Գործարար ակտիվության գնահատում՝ ֆինանսական ցիկլերի կառավարում:

2. Ֆինանսական միջոցների ընթացիկ կառավարման գնահատում

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

  • Անվնասաբերության (ծախսածածկման) կետի, գործառնական լծակի հաշվարկ
    և գնահատում,
  • ֆինանսական լծակի հաշվարկ և գնահատում,
  • Ֆինանսական ռեսուրսների ընթացիկ պահանջի կառավարում,
  • Կապիտալի ընթացիկ օգտագործման կառավարում,
  • Կազմակերպության ֆինանսական պոտենցիալի գնահատում,
  • Կազմակերպության բաժնետիրական կապիտալի կառավարում,
  • ABC+XYZ վերլուծություն՝ ապրանքային տեսականու վաճառքի ծավալների,
    հասույթի և շահույթի կառավարման համար:

3. Ֆինանսական ռազմավարության և պլանավորման մոդելների մշակում

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

  • Դիսկոնտավորման գործակցի հաշվարկ,
  • Ներդրումների արդյունավետության գնահատում, հետգնման ժամկետ (NPV,
    PI, IRR, PP),
  • Կազմակերպության կապիտալի միջին կշռված արժեքի գնահատում
    (WACC),
  • Կազմակերպության տնտեսական գործունեության արդյունավետության և
    ինտենսիվացման համալիր գնահատում,
  • Սնանկացման ռիսկերի գնահատման մոդել (Ալթմանի, Ֆուլմերի, Սպրինգեյտի,
    Լիսի, Տաֆֆլերի մոդելիների համալիր վերլուծության հիման վրա),
  • Ֆինանսական ռազմավարության մատրիցա,
  • Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների հիման
    վրա տնտեսական ռիսկի գնահատում:

Բովանդակություն

Master Class-ը կարևոր է՝

  • Կազմակերպության սեփականատերերի և ղեկավարների համար՝ որոշումներ կայացնելիս ֆինանսական վերլուծության արդյունքների միջոցով ռիսկերը նվազեցնելու և ավելի մեծ արդյունք ապահովելու նպատակով,
  • կազմակերպության ֆինանսական պլանավորման, հաշվապահության, աուդիտի, ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետների համար՝ մասնագիտական գիտելիքներն ավելացնելու և ֆինանսական վերլուծության հմտություններն աշխատանքում կիրառելու նպատակով,
  • նոր մասնագիտական հմտություններ ստանալ ցանկացողների համար՝ ֆինանսական ոլորտում վերլուծելու ունակությունները համալրելու և այդ ոլորտում աշխատելու նպատակով:

Master Class-ն ունի այլ առավելություններ ևս՝

Մասնակիցները մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կարող են ստանալ անվճար խորհրդատվություն, ինչպես նաև հաջորդ փուլերում լրիվ անվճար մասնակցել նույն դասընթացին: Ընթացքում կազմակերպվում է սուրճով ընդմիջում:

Դասընթացավար՝ Սողոմոն Միրզոյան, ով ունի 9 տարվա ֆինանսական ղեկավարի պրակտիկ փորձ, ֆինանսական վերլուծաբան-փորձագետ է, տնտեսագիտության թեկնածու, 16 տարվա դասախոսական փորձ (ՀՊՏՀ Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս):

Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 3 օր, 2-ական ժամով։

Դասընթացի ամսական վճարը՝ 90․000 ՀՀ դրամ։

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր: 📜

Հասցե՝ Ֆուչիկի1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել +(374)-55-377-317 հեռախոսահամարին։

Գրաֆիկ

Քարտեզ

courseImage

Բիզնես

Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite1
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար