



«ՄՌԿ + Կադրային գործ» պրակտիկ դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ամբողջական գիտելիքներ՝ սկսած մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկություններից մինչև կադրային գործավարություն
և կադրային հաշվապահություն, ինչպես նաև կներկայացվեն պրակտիկ օրինակներ, կքննարկվեն աշխատանքային իրավիճակներ։
Մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի թեմաներին առնչվող փաստաթղթերի նմուշային օրինակներ, ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փաթեթ, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութեր։
Դասընթացի արդյունքում՝
Մասնակիցները կտիրապետեն Կադրային գործավարության և Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի հիմնական գործառույթների ողջ շղթային, ՀՀ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դրանց իրականացման մեխանիզմներին, հիմքերին, ընթացակարգերին, փաստաթղթերի կազմման հմտություններին և այլն.
Դասընթացավար՝ մասնագիտությամբ իրավաբան Գայանե Քարիմյան, ով ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, որից 10 տարին նաև Կադրային գործի և Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ներառմամբ։
Դասընթացի ծրագիր՝
✅ Ներածություն Աշխատանքային հարաբերությունների հասկացությունը, շրջանակը, կողմերը,
✅ Մարդկային ռեսուրսների/անձնակազմի կառավարում
Անձնակազմի պլանավորում, հավաքագրում, մրցույթներ, հարցազրույցներ և այլն,
✅ Աշխատանքային հարաբերությունների ծագում
Աշխատանքային պայմանագրի հասկացությունը, բովանդակությունը, տեսակները, կնքման, նախադրյալները, կարգը և հիմքերը (անդրադարձ նաև քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքերին, հիմքերին և կարգին)․ Անհատական իրավական ակտի բովանդակությունը և կազմման կարգը (անդրադարձ նաև ներքին իրավական ակտերին),
✅ Աշխատանքային հարաբերությունների փոփոխում Աշխատանքի էական պայմանների փոփոխման հիմքերը և կարգը,
✅ Աշխատանքային հարաբերությունների դադարում
Աշխատանքային պայմանագրի լուծման ձևերը, հիմքերը և կարգը,
✅ Հանգստի ժամանակ
Հանգստի ժամանակի հասկացությունը, տեսակները․
Ամենամյա արձակուրդի տեսակները, դրանց տրամադրման հիմքերը և կարգը․ Նպատակային արձակուրդների տեսակները, տրամադրման հիմքեը և կարգը,
✅ Գործուղումների տեսակները, տրամադրման կարգը
Տեղական գործուղումներ, արտասահմանյան գործուղումներ,
✅ Աշխատանքային կարգապահություն /Ներքին կարգապահական կանոններ
Խրախուսման տեսակները, կիրառման հիմքերը և կարգը
Պատասխանատվության տեսակները, կիրառման հիմքերը և կարգը,
✅ Աշխատաժամանակ
Աշխատաժամանակի հասկացությունը, կառուցվածքը, տևողությունը, ռեժիմը և այլն,
✅Աշխատավարձ
Աշխատանքի վարձատրության տեսակները՝ հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ (հավելումներ, հավելավճար, լրավճար, պարգևատրում)․
Նվազագույն աշխատավարձի և Միջին աշխատավարձի հասկացությունը․
Աշխատավարձի վարձատրության հատուկ դեպքերը, աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները և այլն․
✅ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի հասկացությունը․
Նպաստների տեսակները․
Նպաստի իրավունքը և ֆինանսավորման աղբյուրը․
Նպաստի հաշվարկելը, նշանակելը և վճարելը․
✅ Աշխատանքային վեճեր
Աշխատանքային վեճի հասկացությունը, քննող մարմինները, աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճեր․
Դասընթացի տևողությունը՝ 10 դաս՝ շաբաթական 2 օր, 2-ական ժամով։
Դասընթացի արժեքը՝ 60․000 ՀՀ դրամ։
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր: 📜
Հասցե՝ Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել +(374)-55-377-317 հեռախոսահամարին։

Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։