search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundCustomer Analytics
Customer Analytics
Online
featuredFeatured
share
favourite

Customer Analytics

Դասընթաց/վորքշոփ
Դասընթաց/վորքշոփ
Business Development Course (Հաճախորդների վերլուծություն)
Business Development Course (Հաճախորդների վերլուծություն)
Բիզնես
star-favourite0
67,000 ֏

Դասընթացի մասին

Հաճախորդներին հետաքրքրող ապրանքներ և ծառայություններ ստեղծելու և առաջարկելու համար, ընկերությունները նախ պետք է հասկանան, թե ով է իրենց լսարանը: Ի՞նչ են իրականում ցանկանում և ինչի՞ կարիք ունեն իրենց հաճախորդները։

Այս ծրագրի ընթացքում Դուք կուսումնասիրեք մի քանի արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր հաճախորդների վերաբերմունքը և վարքագիծը վերլուծելու նպատակով: Դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել հստակ գործիքներ և տեխնիկաներ՝ հաճախորդի վարքագծային թրենդների հետ համահունչ լինելու համար։ Կկարողանաք հասկանալ, թե ինչն է դրդում հաճախորդներին դառնալ հավատարիմ և կտիրապետեք Ձեր հաճախորդներին սեգմենտավորելու տեխնիկաներին` բիզնեսի գործունեության բարելավման նպատակով։

Ծրագրում ընդգրկված են այն պահանջված գործիքները, որոնք կազմակերպությունների մեծ մասը ցանկանում են ունենալ, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը և լինեն մրցունակ ներկայիս փոփոխվող բիզնես միջավայրում։

Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը`

Ծրագիրը նախատեսված է Տվյալների վերլուծաբանների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Տվյալների վրա հիմնված (Data-Driven) բիզնես որոշումների կայացմամբ: Այն կօգնի վերլուծության տարածված գործիքների միջոցով (SQL, Tableau և այլն) հասկանալ, թե ինչպե՞ս հաճախորդների մասին ինֆորմացիան օգտագործել ի օգուտ բիզնեսի։

Դուք կսովորեք

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները կիմանան, թե ինչպես վերլուծել հաճախորդների տվյալները և օգտագործել  դրանք բիզնեսի համար լավագույն արդյունքներ գրանցելու նպատակով։

Նրանք կկարողանան․

1.  հասկանալ, թե ինչպես օգտագործել հաճախորդի տվյալները փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար,
2. օպտիմիզացնել և ավտոմատացնել հաշվետվությունները MS Excel Power Query-ի միջոցով,
3. սահմանել բիզնեսի KPI- ներ և հաշվարկել դրանք SQL-ի միջոցով,
4. ստեղծել բիզնեսի դինամիկ Dashboard-ներ`օգտագործելով TABLEAU-ն։

Բովանդակություն

Ծրագրի հիմնական թեմաներն են՝

1. Ի՞նչ է տվյալների վերլուծությունը և ինչու՞ բիզնեսը ունի դրա կարիքը

  • Հաճախորդների վերլուծություն
  • Արտադրանքի վերլուծություն
  • Վերլուծությունը մարքեթինգում

2. Արդյունավետ հաշվետվություններ (reporting)

  • MS Excel Power Query editor-ի ներկայացում
  • Հաշվետվությությունների ավտոմատացում․ գործնական օրինակներ

3. Ինչպե՞ս սահմանել և հաշվել բիզնեսի KPI-ները (Key Performance Indicators)

  • SQL-ի ներկայացում
  • Գործնական օրինակներ

4. Business Intelligence (BI)

  • Tableau-ի ներկայացում
  • Տվյալների վիզուալացում: Tableau ինտերակտիվ Dashboard-ի ստեղծում և հրապարակում

5. Ավարտական նախագծերի ներկայացում և քննարկում

Քարտեզ

courseImage

Բիզնես

Customer Analytics

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite1
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite1
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար