Թրեյնինգի հիմնական նպատակները․ Զարգացնել և կատարելագործել ղեկավարներին, ինչպես նաև զինել իրենց նոր գործիքներով, որոնք հնարավորություն կտան էֆեկտիվ աշխատել ժամանակակից պայմաններում։ Թրեյնինգն իրականացվում է գերինտերակտիվ ձևաչափով, որտեղ արդի տեսական գիտելիքների ներկայացման հետ անցկացվում են խաղեր, կատարվում առաջադրանքներ անմիջապես տեղում՝ ստացված գիտելիքները ամրապնդելու, ինչպես նաև նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Բոլոր առաջադրանքները ցանկության դեպքում կուղեկցվեն տեսաձայնագրող սարքերով (կեյսերի և առաջադրանքների վերլուծության նպատակով), ինչպես նաև աուդիո և տեսաֆիլմերով։Թրեյներ` Արմեն Սարգսյան: Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից:
Ակտիվ թրեյնինգը հնարավորություն կտա մասնակիցներին․ կատարելագործել ունեցած մենեջերական գիտելիքներն ու ձեռք բերել ժամանակակից ղեկավարին անհրաժեշտ նոր գործիքներ, զարգացնել կիրառել լիդերական հատկություններ և կարողանալ պարարտ հող ստեղծել դրանց կիրառման համար, ինչը կօգնի ներգրավել ենթականերին նպատակամիտման գործընթացին և նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների, ձեռք բերել քոուչինգի և մենթորական գործիքներ, որոնց կիրառումը կօգնի ղեկավարին առավելագույնս օգտագործել ենթակաների ներուժն ու հնարավորությունները, զարգացնել և ուսուցանել՝ բացահայտելով նոր տաղանդներ, ինչպես նաև ստեղծել մոտիվացված և մասնագիտական բարձր որակներով օժտված ամրակուռ թիմ, զարգացնել ընկերության կառավարման կուլտուրա, նեմուծել մենեջմենթի նոր արդյունավետ գործիքներ, որոնք անշուշտ դրականորեն կազդեն կազմակերպության գործունեության և իմիջի վրա, իսկ վաճառքի կազմակերպման, իրականացման և վերահսկման նոր գործիքների շնորհիվ նաև կբարձրանան ընկերության տնտեսական ցուցանիշները։
Թրեյնինգային ծրագիրը:
Օր 1՝ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ: Մենեջմենթի հիմնական գործառույթները: Իդեալական մենեջերի կերպարը, հատկանիշներն ու հմտությունները: Մենեջմենթի ցիկլը և ընթացքը․ պլանավորում, կազմակերպում, իրականացում, վերահսկում, մոտիվացում:
ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ: Մոտիվացիոն կառավարում, ուսուցում և քոուչինգ, անձնակազմի հետ աշխատանքի սկզբունքները, պարտականությունների ֆունկցիոնալ նկարագրում (JD);
ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌՈՒՄԸ: Գործնական առաջադրանք, խմբային քննարկումներ և գնահատականներ, հետադարձ կապ:
Օր 2՝ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԻՔՆԵՐ: Իրավասությունների փոխանցում, նպատակների տեղայնացում. BSC: Աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն, գործառույթների կրկնօրինակումը: Արդյունքների ամփոփում:
Օր 3՝ ՄԵՆԵՋԵՐԻ ԿԵՐՊԱՐՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ: Խորհրդակցությունների տեսակներն ու դերը թիմային աշխատանքում, բանախոսություն, մտերմիկ զրույց, խրախուսում, դիտողություն, դրանց ձևերն ու ազդեցությունը: Ուղահայաց և հորիզոնական կոմունիկացիաները, բաց և փակ, ներքին և արտաքին կոմունիկացիաներ, կոմունիկացիաներն ու հաճախորդները, խմբային գնահատականներ: Հետադարձ կապ:
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։