search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԳովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ
Գովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ
share
favourite

Գովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ

Not specified
Not specified
Խմբային
Խմբային
Հայերեն
Հայերեն
Բիզնես
star-favourite0
35,000 ֏
դասընթացի համար

Դասընթացի մասին

Թրեյնինգը նախատեսված է ընկերությունների ղեկավար անձնակազմի, մարքեթինգի մենեջերների, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի այն մասնագետների համար, որոնք առօրյա մասնագիտական գործունեության ընթացքում` մշակում և իրականացնում են գովազդային արշավներ և ապրանքի առաջխաղացման ծրագրեր, զբաղվում են նոր ապրանքների և/կամ ծառայությունների մշակմամբ, առնչվում են գովազդի տարներ կրիչների պատրաստման, ձևավորման և մշակման հետ, ցանկանում են կատարելագործել իրենց ունակություններն ու գիտելիքները այդ ասպարեզներում: Թրեյներ՝ Արմեն Սարգսյան:
Ի՞նչ ձևաչափով է ընթանում թրեյնինգը: Տեսական մաս․մարքեթինգային կոմունիկացիաների այս հատվածը ներկայացվում է օրինակների և քեյսերի միջոցով, որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկերացնեն դրանց կիրառման տիրույթն ու հնարավորությունները: Թրեյնինգի յուրաքանչյուր փուլի ընթացքում իրականացվում են խմբային քննարկումներ: Գործնական մասում կատարվում է արդյունքների ամփոփում՝ գործարար և դերային խաղերի ակտիվ գործածմամբ: Տրամադրվում են մանրամասնված հենդաութներ: Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից:

Դուք կսովորեք

Թրեյնինգում ստացած գիտելիքների և հատուկ հմտությունների շնորհիվ մասնակիցները կարող են՝ կառուցել ապրանքի առաջխաացման պլան (marketing communications plan), ամբողջացնել և համակարգել իրենց գիտելիքները մարքեթինգային կոմունիկացիաների ոլորտում (գովազդ, PR, ուղակի վաճառքներ, sponsorship և այլն), կատարելագործել ունեցած գիտելիքներն ու ձեռք բերել ժամանակակից մարքեթինգային մոմունիկացիաների զարգացման համար անհրաժեշտ նոր գործիքներ, ծանոթանալ կոմունիկացիաների նոր տենդենցներին, նորագույն մեթոդներին և ժամանակակից գործիքներին, որոնց միջոցով կբարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը, համալրել ունեցած պրակտիկ գիտելիքներն ու հմտությւոնները՝ կազմակերպության մրցունակությունը և շահութաբերությունը բարձրացնելու նպատակով:

Բովանդակություն

Թրեյնինգային ծրագիրը:
Օր 1՝ Մարքեթինգային ռազմավարությունն ու մարքեթինգային կոմունիկացիաների դերը: Մարքեթինգային կոմունիկացիաները ռազմավարական համատեքստում: Կոմունիկացիոն գործիքների հնարավորությունները, առավելություններն ու թերությունները: Կոմունիկացիոն ենթատեքստ, ինտեգրման տարբեր տեսակների վերլուծություն: Արդյունավետ կոմունիկացիաների ստեղծման կանոնները: Կոմունիկացիաների ստեղծման և իրականացման հիմնական կանոնները: Կորպորատիվ ոճը, կորպորատիվ արժեքներն ու կոմունիկացիաները, օրինակներ: Ռազմավարական և մարտավարական հաջողություններ և սխալներ: Հաջողված և անհաջող գովազդների օրինակներ, գործընթացի ներկայացում
Խմբային քննարկումներ և գնահատականներ: Հետադարձ կապ:
Օր 2՝ Մարքեթինգային կոմունիկացիաների պլանի առանձնահատկությունները
Մարքեթինգային կոմունիկացիաների պլանի օրինակ, ինչպես կառուցել և զարգացնել: Օրինակի ընտրություն մասնակիցների կողմից (յուրաքանչյուր մասնակիցն ընտրում է մեկ ապրանքի տարբերակ, որի կոմունիկացիոն-պլանը կներկայացնեն 3-րդ օրը քննարկման ժամանակ): Խմբային խաղ:
Օր 3՝ Կոմունիկացիաները թվային տիրույթում: Թվային մարքեթինգի և կոմունիկացիաների առանձնահատկությունները : SMM, SEO մարքեթինգի տեղն ու դերը ժամանակակից կոմունիկացիաներում: Օրինակների ներկայացում: Խմբային խաղ: Հմտությունների զարգացում և առանձին քեյս-առաջադրանքների քննարկում: Անհատական ներկայացումներ՝ պրեզենտացիաներ: Խմբային քննարկումներ և խորհրդատվություն: Թրեյնինգի արդյունքների ամփոփիչ խաղ, հետադարձ կապ և քննարկում: Ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաների պլանի ամփոփում, դրա կառուցման սկզբունքների քննարկում: Խմբային գնահատականներ: Հետադարձ կապ:

Քարտեզ

courseImage

Բիզնես

Գովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
ամիսը