



Այս դասընթացի նպատակն է ընդհանուր պատկերացում կազմել դիջիթըլ մարքեթինգի մասին, զարգացնել հմտություններն ու գիտելիքները, տիրապետել դիջիթըլ գործիքակազմին, տեխնոլոգիաներին։
Ծրագիրը մշակված է մարքեթինգի մասնագետների, հանրային կապերի մասնագետների, տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են շարունակել դիջիթըլ մարքեթինգի ոլորտում։
Թեմա․ Վիզուալ քոնթենթ
Դասընթացի նպատակն է ներկայացնել վիզուալ բովանդակության կարևորությունը մասնավորապես թվային մարքեթինգի սահմաններում։ Տիրապետել դիզայներական այնպիսի գործիքների, որոնց իմացության և կիրառման համար մասնագիտական կրթություն հարկավոր չէ։ Ինչպես նաև տիրապետել սոց․ մեդիայում վիզուալ կառուցելու տրամաբանությանն ու կանոններին։
Թեմա․ SMM և Քոնթենթ մարքեթինգ
Դասընթացի նպատակն է տիրապետել SMM ողջ գործիքակազմին, ծանոթանալ ու փորձարկել նորություններն ու թրենդները, ուսումնասիրել ու գտնել այն օգտատերերին, ովքեր համարվում են բրենդի, ընկերության պոտենցիալ հաճախորդը։ Ստեղծել, մշակել տեքստային, վիզուալ այնպիսի բովանդակություն, որը օգտատերերը կընթերցեն, կդիտեն, կտարածեն։
Թեմա․ Թվային գովազդ
Թվային դարաշրջանում Դուք կտիրապետեք գովազդն ինտերակտիվ դարձնելու բոլոր գաղտնիքներին, Դուք կսովորեք թվային գովազդի օգնությամբ կապ հաստատել թիրախային լսարանի հետ, առաջխաղացում ապահովել սոցիալական հարթակներում։
Թեմա․ Վեբկայք և SEO
Դասընթացի արդյունքում Դուք կտիրապետեք կայքի պատրաստման և թողարկման “WIX” ծրագրով աշխատելու կանոններին ու նրբություններին, կհասկանաք՝ ինչ է SEO-ն, ինչպես իրականացնել որոնողական համակարգերի օպտիմալացում:
Թեմա․ E-commerce
E-commerce կամ electronic commerce ուսումնասիրելիս Դուք կտիրապետեք ապրանքի կամ ծառայության վաճառքի կազմակերպմանը համացավնցի միջոցով։ Կսովորեք ինչպես իրականացնել E-commerce ծառայություն ինչպես B2B, այնպես էլ B2C սեգմենտի համար։
Թեմա. Digital Analytics
Թվային վերլուծություն դասընթացի նպատակն է տիրապետել թվային տվյալների վերլուծության գործընթացին տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են կայքերը, մոբայլ հավելվածները։ Թվային վերլուծության միջոցով Դուք կարող եք պատկերացում կազմել այն ոլորտների մասին, որտեղ դրանք բարելավման կարիք ունեն:
Թեմա. E-mail մարքեթինգ
Դասընթացի նպատակն է կազմել Email marketing ռազմավարություն, տիրապետել գործիքակազմին, պրակտիկ փորձի արդյունքում յուրացնել գիտելիքները, գտնել թիրախային լսարանին և վերջիններիս վերլուծության արդյունքում կազմել առաջարկ։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել նաև Digital Marketing Pro դասընթացին 28 000 դրամով 39 000-ի փոխարեն:

Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։