



Եթե քո տարիքը 15 է կամ բարձր, հետաքրքրված ես խաղային ինդուստրիայով, ցանկանում ես զբաղվել պրոֆեսիոնալ խաղերի ստեղծմամբ, ապա այս դասընթացը հենց քեզ համար է։
Ցանկալի է, որ դիմորդը գաղափար ունենա Kodu, Scratch կամ այլ վիզուալ ծրագրավորման լեզուներից։
Ընդունելությունը հարցուզրույցի միջոցով։
Դասընթացը բաղկացած է 3 փուլից:
📌 Առաջին փուլի տևողությունը 2 ամիս է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են խաղային ծրագրավորման ոլորտին (խաղային ինդուստրիային), յուրացնելու են Unreal Engine-ի հիմնական մեխանիկաները և Blueprint ծրագրավորման լեզուն։
📌 Երկրորդ փուլում՝ խաղային կերպարների անիմացում, արհեստական բանականության կիրառում Unreal Engine միջավայրում։
📌 Երրորդ փուլ՝ գիտելիքների գործնական կիրառություն նախագծերում, նախագծերի թեստավորում համակարգիչներում և սմարթֆոններում։
Դասընթացին մասնակցելու համար համակարգիչների անհրաժեշտ պարամետրերն են՝
• 4GB RAM
• 1GB տեսաքարտ (видеокарта)
• 4 միջուկ պրոցեսոր։
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
C++ ծրագրավորման լեզվի տարրական գիտելիքներ UE4 համակարգում
Blueprint վիզուալ սկրիպտային ծրագրավորման լեզվի ներկայացում
Արհեստական ինտելեկտի համակարգեր (Behaviour tree, Blackboard)
Ui/Ux համակարգեր (Blueprint)
Անիմացիաների համակարգ
Animation Blueprint
Մոդելի տիպեր (Static, skeletal, destructible, procedural)
LOD համակարգերի ներկայացում UE4-ում
Particle համակարգեր (Blueprint)
Material-ի տիպեր
Material-ի դիզայն/ կոդավորում
Մակրոսի, ինտերֆեյսի, Trait համակարգերի ներկայացում UE4-ում
Blueprint-ի և C++ -ի աշխատանքի սինխրոնությունը UE4-ում
Նախագծի փորձարկում Unreal debugger-ի միջոցով

Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։