WHIZ CODE ԱԿԱԴԵՄԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ «ԽԵԼԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐ»․ (ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ) 4-ԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ 2020-2021 ԹԹ․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ։
🧠 Ավանդաբար, մեր երեխաներին սովորեցնում են «սովորել գնահատականի համար» և պարգևատրում են նրանց քննությունների կամ թեստերի ճիշտ պատասխանների համար: Սակայն նրանց չեն սովորեցնում, թե ինչպես մտածել, ստեղծել և գործել տարբեր իրավիճակներում: Բայց ապագան ստեղծագործող, նորարար, ձեռներեց և խնդիրներ լուծող մարդունն է, ով կարող է հարմարվել և կարևոր դերակատարում ունենալ արագ զարգացող ու փոփոխվող աշխարհում:
👩💻 Մեր ակադեմիայի նոր ծրագիրը համադրելու է 10-16 տարեկան աղջնակների տեխնիկական և գիտական գիտելիքներն ու հմտությունները նոր գաղափարների զարգացման և ծրագրերի ստեղծման նպատակով։ Միաժամանակ ի հայտ ենք բերելու և զարգացնելու նրանց ստեղծարար մտածելակերպն ու ձեռնարկատիրական հմտությունները:
🗯 Մեր ուսումնական գործընթացում օգտագործվում է «Դիզայն մտածելակերպը», ինչը նորարարական և ստեղծագործական եղանակով խնդիրներ լուծելու մեթոդաբանություն է։
📈 Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն տեխնիկական և բիզնես հմտություններ։ Ուսուցման գործընթացը կուղեկցվի միջավայրով, որտեղ կարևորվում են՝ թիմային աշխատանքը, քննարկումները, վարպետաց դասերն ու խնդիրների լուծումը:
🇦🇲🌍 Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան - 2021» ծրագրին, ինչպես նաև աղջիկների համար նախատեսված աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության «Technovation Girls - 2021» միջազգային մրցույթին։
🦹♀️ «Խելացի աղջիկներ» ծրագրին կարող են մասնակցել 10-16 տարեկան աղջիկները, ովքեր ցանկանում են իրականցնել գաղափարներ, մշակել տեխնոլոգիական արտադրանք, պլանավորել և զարգացնել բիզնես մոդելներ։
🎯 Դասընթացի ծրագիրը 5 մասից է՝ գաղափարների ստեղծում (ideation), ծրագրավորում և կոդավորում (programming & coding), նորարարություն և բիզնես (innovation & business), մարքեթինգ (marketing) և ներկայացում (pitching):
🚀 Դասընթացի ողջ ընթացքում մասնակիցները դիտարկվում են որպես ինժեներներ, ստեղծողներ, նորարարներ, ձեռներեցներ և խնդիրներ լուծողներ:
Երեխաներ և Դեռահասներ
Հավանեք ու կիսվեք
Երեխաների հետաքրքրությունները բազմազան են։ Թողեք էլեկտրոնային փոստի հասցե և ստացեք երեխաների համար նախատեսված լավագույն դասընթացների, ուսումնական նյութերի ու իրադարձությունների մասին տեղեկատվություն։