COWO Academy-ն սկսում է ՏՏ-ն երեխաների համար դասընթացը։ Դասընթացի նպատակը երեխաներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասին գիտելիքներ փոխանցելն է և նրանց պատրաստելը ծրագրավորողի հետաքրքիր ուղին բռնելուն։
Այս դասընթացի ընթացքում երեխաները կծանոթանան համակարգչի կառուցվածքին և աշխատանքի սկզբունքին, կզարգացնեն ալգորիթմական մտածողությունը, խնդիրների լուծման եղանակները բլոկ-սխեմաների միջոցով։
Վերջում կծանոթանան scratch գործիքի կիրառման եղանակներին։
Դասընթացը կվարի ավագ ծրագրավորող Լևոն Մարտիրոսյանը
Լևոն Մարտիրոսյան, ՏՏ և անվտանգության բաժնի մասնագետ։
Սիրում եմ ծրագրավորումը քանի որ ցանկացած խնդիր կարող ենք ավտոմատացնել և առաջարկել լուծման միաժամանակ մի քանի տարբերակներ։
Տիրապետում եմ C++/PHP/JS ծրագրավորման լեզուներին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կիրառման ոլորտը և յուրահատկությունները։
Երեխաները այս դասընթացի շնորհիվ կսովորեն
Дети и подростки
Like and share!
The best courses for your children are on the way! High-quality content, discounted offers, digital learning materials, and many more. Subscribe to our newsletter and develop a brighter future for your child.