search
-
Дата начала
Конец
backgroundbackgroundԿինոդիտում. Էմ / M (Ֆրից Լանգ, 1931)
Կինոդիտում. Էմ / M (Ֆրից Լանգ, 1931)
share
favourite

Կինոդիտում. Էմ / M (Ֆրից Լանգ, 1931)

Для всех желающих
Для всех желающих
Показ фильма
Показ фильма
Искуство
star-favourite0
Бесплатно

О курсе

Էմ - Քաղաքը մարդասպան է որոնում
M - Eine Stadt sucht einen Mörder

Ռեժիսոր՝ Ֆրից Լանգ
Արտադրման տարեթիվ՝ 1931
Տևողությունը՝ 111 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

Մուտքն ազատ է

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

«Գյոթե» կենտրոնի կինոակումբի փետրվարյան ծրագրում հարգանքի տուրք ենք մատուցում համաշխարհային կինոյի վարպետ Ֆրից Լանգին, ով այս տարի կնշեր ծննդյան 130-ամյակը: Նրա ֆիլմոգրաֆիան լի է կինոյի լեզուն հարստացրած ու կինոյի երեսը հավերժ փոխած զանազան ֆիլմերով, և մենք միասին հնարավորություն կունենանք դիտելու դրանցից չորսը:

Մի ամբողջ քաղաք ահ ու սարսափի մեջ է ապրում. անհայտ սերիական մարդասպան է թափառում փողոցներով՝ զրկելով ծնողներին դուստրերից ու եղբայրներից՝ քույրերից: Ոստիկանությունն ամեն գիշեր խուզարկում է քաղաքի քրեական ընդհատակի բոլոր հաստատությունները՝ հուսահատ ու ապարդյուն ջանալով ձերբակալել հանցագործին: Քրեական հեղինակությունները, ցանկանալով ազատվել ոստիկանական ճնշումներից, որոշում է սեփական հետախուզությունը ձեռնարկել ու ինքնադատաստանի տալ մարդասպանին:

Ֆրից Լանգն «Էմ»-ն իր լավագույն ստեղծագործությունն էր համարում: Ֆիլմն ստեղծվել է հնչունային կինոյի դարաշրջանի մեկնարկին, ու Լանգի ձայնային լուծումները հեղափոխական ազդեցություն են ունեցել գալիք տասնամյակների կինոյի վրա: «Էմ» ոչ միայն գերլարված դետեկտիվ պատմություն է, այլև շատ բարդ հարցեր է վերհանում բարոյականության, հասարակության ու մարդու կենդանական բնազդների մասին, և այդ իսկ պատճառով արդիական է առայսօր:

«Գյոթե կենտրոնի» կինոակումբն իրականացվում է Երևանում «Գյոթե կենտրոնի» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի համատեղ ուժերով: Գրեթե ամեն շաբաթ հավաքվում, դիտում և քննարկում ենք զանազան շրջանների գերմանական ֆիլմեր՝ համր շրջանից մինչև մեր օրեր: Բոլոր կարծիքներն էլ ողջունվում են: Այնպես որ՝ համեցե՛ք:

Карта

courseImage

Искусство

Կինոդիտում. Էմ / M (Ֆրից Լանգ, 1931)

Like and share!

share
favourite

Оставить отзыв

Рейтинг

Комментарии и оценки

Нет отзывов

Art in your mailbox

We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!