Դպրոցի հոգեբանի մասնագիտությունն ունի իր նրբությունները, որոնց տիրապետելը թույլ է տալիս կազմակերպել և իրականացնել գրագետ և արդյունավետ գործունեություն:
Վերապատրաստմանը կարող են մասնակցել.
✔️ Դպրոցի գործող հոգեբանները
✔️ Հոգեբանական կրթությամբ անձինք
👉 Վերապատրաստման նպատակն է՝ մասնակիցների մասնագիտական գիտելիքների համալրումը և անհրաժեշտ կարողությունների ձևավորումը և զարգացումը
Վարում է՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս Արմինե Մուրադյանը, ով ունի դպրոցի հոգեբանի 20 տարվա մասնագիտական փորձ և ներկայումս նաև դպրոցի հոգեբանական ծառայության ղեկավար է:
🔻Վերապատրաստման ընդհանուր տևողությունը՝ 28 ժամ
🔻Վերապատրաստման արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ
❗Խմբի առավելագույն քանակը' 10 հոգի
Առաջին ծանոթացնող հանդիպումը ԱՆՎՃԱՐ Է
🚩Ուշադրություն՝ ավարտին տրվում է Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, ինչը կվկայի անցած վերապատրաստման և մասնագիտական արհեստավարժության մասին:
✔️Մեթոդները՝ փոքր դասախոսություն, դեպքերի վերլուծություն, իրավիճակների մոդելավորում:
🚩 Վերապատրաստման ծրագիրն է՝
🔹Դպրոցի հոգեբանական ծառայության կազմակերպում. հոգեբանի էթիկան և աշխատանքի սկզբունքները ըստ գործող կրթական չափորոշիչների, փաստաթղթերի կազմում և վարում
🔷 Վարչակազմի, բազմամասնագիտական թիմի, մանկավարժների, ծնողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպման արդյունավետ մեթոդները
🔷 Ուսումնադաստիարակչական գործընթացի հոգեբանական ուղեկցություն՝ դասալսումներ, սեմինարներ, քննարկումներ
🔷 Տարբեր տարիքային խմբերի դպրոցականների հետ հոգեբանական խորհրդատվության արդի մեթոդները, տեխնոլոգիաները
🔷 Խաղաթերապիան և արթ–թերապիան հոգեբանի աշխատանքում (գունային և պատկերային վերլուծություն)
🔷 Անհատական և խմբային աշխատանքներ՝ միջանձնային փոխհարաբերությունների արդյունավետ կառուցում
🔷 Մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունները ավագ դպրոցում
🔷 Խնդրահարույց դեպքերի վարում, հոգեբանի աշխատանքը «դժվար երեխաների հետ»
🔷 ԿԱՊԿՈՒ երեխաների հետ հոգեբանական աշխատանքի մեթոդները՝ ըստ գնահատված կարիքի
🔷 Հոգեբանի հաղորդակցման կոմպետենտության զարգացում. արդյունավետ հաղորդակցման մեթոդները
🔷 Կոնֆլիկտային և մանիպուլյացիոն հաղորդակցումը կառուցողական դարձնելու մեթոդները
Учителя и Инструкторы
Like and share!
You need the best courses and digital tools. Get yours right away by subscribing to our newsletter now!