search
-
Start Date
End Date
backgroundbackgroundԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ
share
favourite

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

March
9
15:30
Course/workshop
Course/workshop
Training (Entrepreneur)
Training (Entrepreneur)
Business
star-favourite0
90,000 ֏
per course

About course

Կազմակերպությունների համար վաճառքի ծավալների մեծացման լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում պետական համակարգի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթներին (Tender) մասնակցելը: Սակայն հաճախ դրանց ընթացակարգերին ոչ լիարժեք տիրապետելը բիզնեսի շատ ներկայացուցիչների պարզապես դուրս է մղում մրցակցային հնարավորությունները ներկայացնելուց:

Մեր կողմից կազմակերպվող պրակտիկ դասընթացը հնարավորություն է ստեղծում տիրապետել մրցույթներին մասնակցելու ամբողջ օրենսդրական փաթեթին՝ մրցույթներին ճիշտ մասնակցություն ունենալու և ֆիրմայի շահերն ամբողջությամբ պաշտպանել կարողանալու նպատակով, համապատասխան էլեկտրոնային հարթակներում գրանցվելու, ինչպես նաև մրցույթներին ներկայացվող փաստաթղթերն ամբողջական և ճշգրիտ ներկայացնելու (բեռնելու) նպատակով:

You learn

Պրակտիկ դասընթացից հետո մասնակիցները կտիրապետեն գնումներին մասնակցելու վերաբերյալ ամբողջական իրավական փաթեթին՝ ներառյալ օրենսդրական փոփոխությունները, կկարողանան ինքնուրույն գրանցվել, գրագետ պատրաստել գնման հայտեր և առանց խնդիրների ներկայացնել համապատասխան էլեկտրոնային հարթակում:

Դասընթացի ժամանակ ինտերակտիվ եղանակով քննարկվում և պարզաբանվում են գնման գործընթացների հետ կապված իրավիճակային խնդիրներ և կոնկրետ դեպքերի վերաբերյալ տրվում են պարզաբանումներ:

Content

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

I. ԹԵՄԱՏԻԿ ՄԱՍ

ՕՐԵՆՔ

  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի ներկայացում և մեկնաբանում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ

II. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ

  • Մասնակցի գրանցում Էլեկտրոնային գնումների Armeps համակարգում,
  • Էլեկտրոնային գնումների Armeps համակարգում մասնակցի կողմից հայտի բեռնման ուսուցանում,
  • էլեկտրոնային աճուրդներին մասնակցելու համար հայտերի պատրաստում և ներկայացում։

Դասընթացավար՝ ոլորտի փորձառու մասնագետ Սպարտակ Ծատինյան, ով 2000
թվականից մինչ օրս գնումների ոլորտում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների մեթոդաբանության բաժնում, Գնումների քաղաքականության վարչությունում, «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում գնումների գործընթացների կազմակերպման, համակարգման և պայմանագրերի կառավարման ստորաբաժանումներում, «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ում զբաղեցրել է վաճառքի պատասխանատուի, «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ-ում փոխտնօրենի պաշտոններ:

Դասընթացի տևողությունը՝ 10 դաս 2-ական ժամով:

Դասընթացի արժեքը՝ 90 .000 ՀՀ դրամ:

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։📜

Հասցե՝ Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել +(374)-55-377-317 հեռախոսահամարին։

Schedule

Map

courseImage

Business

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite1
share
favourite
No Schedule

star-favourite0
per course