



Կազմակերպությունների համար վաճառքի ծավալների մեծացման լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում պետական համակարգի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթներին (Tender) մասնակցելը: Սակայն հաճախ դրանց ընթացակարգերին ոչ լիարժեք տիրապետելը բիզնեսի շատ ներկայացուցիչների պարզապես դուրս է մղում մրցակցային հնարավորությունները ներկայացնելուց:
Մեր կողմից կազմակերպվող պրակտիկ դասընթացը հնարավորություն է ստեղծում տիրապետել մրցույթներին մասնակցելու ամբողջ օրենսդրական փաթեթին՝ մրցույթներին ճիշտ մասնակցություն ունենալու և ֆիրմայի շահերն ամբողջությամբ պաշտպանել կարողանալու նպատակով, համապատասխան էլեկտրոնային հարթակներում գրանցվելու, ինչպես նաև մրցույթներին ներկայացվող փաստաթղթերն ամբողջական և ճշգրիտ ներկայացնելու (բեռնելու) նպատակով:
Պրակտիկ դասընթացից հետո մասնակիցները կտիրապետեն գնումներին մասնակցելու վերաբերյալ ամբողջական իրավական փաթեթին՝ ներառյալ օրենսդրական փոփոխությունները, կկարողանան ինքնուրույն գրանցվել, գրագետ պատրաստել գնման հայտեր և առանց խնդիրների ներկայացնել համապատասխան էլեկտրոնային հարթակում:
Դասընթացի ժամանակ ինտերակտիվ եղանակով քննարկվում և պարզաբանվում են գնման գործընթացների հետ կապված իրավիճակային խնդիրներ և կոնկրետ դեպքերի վերաբերյալ տրվում են պարզաբանումներ:
Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝
I. ԹԵՄԱՏԻԿ ՄԱՍ
ՕՐԵՆՔ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ
II. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ
Դասընթացավար՝ ոլորտի փորձառու մասնագետ Սպարտակ Ծատինյան, ով 2000
թվականից մինչ օրս գնումների ոլորտում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների մեթոդաբանության բաժնում, Գնումների քաղաքականության վարչությունում, «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում գնումների գործընթացների կազմակերպման, համակարգման և պայմանագրերի կառավարման ստորաբաժանումներում, «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ում զբաղեցրել է վաճառքի պատասխանատուի, «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ-ում փոխտնօրենի պաշտոններ:
Դասընթացի տևողությունը՝ 10 դաս 2-ական ժամով:
Դասընթացի արժեքը՝ 90 .000 ՀՀ դրամ:
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։📜
Հասցե՝ Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել +(374)-55-377-317 հեռախոսահամարին։

Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!