-

Ինչպես անգլերենը կօգնի քեզ աշխատանք գտնել

Աշխատաշուկան նման է մեծ վազքուղու, ուր մենք շարունակ փորձում ենք առաջ ընկնել մյուս վազորդներից։ Եվ առաջ ընկնելը ուղիղ կապ ունի մեր ունակությունների հետ։ Այն մարդիկ, որոնք չունեն այլ մասնագիտություն, բայց հիանալի տիրապետում են օտար լեզուներին ավելի հեշտությամբ են աշխատանք գտնում, քան նրանք որոնք ունեն հստակ մասնագիտություն, բայց չգիտեն լեզուներ։

Գուցե արդար չէ։

Բայց աշխատաշուկան իր պահանջներն ունի։ Այսօր ամենաբարձր վարձատրությամբ աշխատանքները, ինչպիսիք են ծրագրավորողի, բանավոր կամ գրավոր թարգմանչի, վաճառքի մենեջերների աշխատանքները, պահանջում են գերազանց անգլերենի իմացություն։

Ուրեմն, եթե աշխատանք ես փնտրում և հատկապես վերոնշյալ ոլորտներում, ապա սովորիր անգլերեն, որովհետև այդ կերպ կկարողանաս՝

CV-ն կամ ինքնակենսագրականը առաջին տպավորությունն է, որ գործատուն ստանում է մեզնից։ Ուրեմն առաջին տպավորությունը պետք է անմոռանալի լինի։ CV-ն շատ հատվածներ ունի՝ սկսած անձնական տվյալներից մինչև մեր հետաքրքրություններն ու հոբբիները, բայց ամենակարևոր բաժիններից մեկը հենց լեզուներն են։ Հավատա՝ սա գործատուին ամենահետաքրքրող հատվածն է։ Եթե բազմազան հետաքրքրություններ ունես, շատ տաղանդներ, բայց լեզուների իմացության հատվածը բաց ես թողել, ապա քիչ է հավանականությունը, որ քո CV-ն ուշադրության կարժանանա, ու քեզ կկանչեն հարցազրույցի։ Իհարկե լեզուների իմացության բաժնում ամենակարևորը անգլերենի առկայությունն է, բայց եթե անգլերենին այլ լեզուներ էլ ավելացնես, ապա հավատա, որ այն աչքաթող չեն անի։ Այս փաստաթուղթը մեր առաջին դեմքն է, ուրեմն թող այն շատ տպավորիչ լինի։

Եթե կարողացար կազմել տպավորիչ CV, ուրեմն շնորհավո՜ր, 

Եթե CV-ն առաջին տպավորությունն է, ապա հարցազրույցը մեր առաջին հնարավորությունն է՝ ավելի ընդգրկուն ներկայացնելու մեր հմտություններն ու կարողությունները։Հարցազրույցը աշխատանքի անցնելու ամենակարևոր փուլն է։ Հարցազրույցի փուլում կրկնակի կարևոր է լեզուների իմացությունը, որովհետև այստեղ մեզնից ապացույցներ են պահանջելու։ Հաճախ հարցազրույցները անցկացվում են հենց CV-ի հիման վրա՝ այսինքն գործատուները հարցեր են տալիս այն ամենի մասին, ինչ կարդացել են քո CV-ում։ Երբ գործատուն կարդում է, որ վարժ տիրապետում ես անգլերենին, էլ ինչպես նա պետք է համոզվի դրանում, եթե ոչ քեզ հետ խոսելով։ Այս դեպքում բնականաբար կարևորվում է բանավոր անգլերենի լավ իմացությունը։ Հավատա՝ ոչինչ ավելի ազդեցիկ չի կարող լինել, քան վարժ անգլերենով մի քանի նախադասությունը։

Բացի հիմնական աշխատանքից, անգլերենի իմացությունը կօգնի քեզ

Ֆրիլանս աշխատանքը այժմ հիմնականում ենթադրում է աշխատանք, որը կատարում ես օտարերկրացիների հետ։ Ամենատարածված ֆրիլանս աշխատանքները կապված են թարգմանություններ կատարելու, բովանդակություն կազմելու, ծրագրավորման, կամ դիզայնի հետ։ Բնական է՝ այս ոլորտների հիմքում օտար լեզուների իմացությունն է։ Ֆրիլանս աշխատանքը հարմար է այն մարդկանց համար, որոնք շատ են ճանապարհորդում, ստիպված են հոգալ նաև ընտանեկան հոգսերը, կամ ցանկանում են լրացուցիչ գումար վաստակել։ Այս տիպի աշխատանքը մի շարք առավելություններ ունի՝ դու ես ընտրում աշխատանքային ժամերդ, ստիպված չես աշխատել միևնույն միջավայրում, ինքդ ես կազմում քո առաջնահերթությունները, ավելի պատասխանատու ու կազմակերպված ես կատարում աշխատանքը։ Այսպիսի աշխատանք գտնելու ամենակարևոր պայմանը հենց անգլերենի իմացությունն է։ Հաշվի առ թեկուզ միայն այն հագամանքը, որ նման աշխատանքային պորտալների լեզուն անգլերենն է, ինչպիսին օրինակ Upwork-ն է կամ Linkedin-ը։

Անգլերենի իմացության շնորհիվ կարող ես աշխատանք գտնել նաև օտար երկրներում և սա կարծում եմ անգլերեն սովորելու լավագույն դրդապատճառներից մեկն է։

Դե ինչ, եթե կարծում ես, որ արդեն գիտես, թե ինչն էր քեզ պակասում մրցարշավում հաղթելու համար, ընտրիր քեզ ամենահարմար անգլերենի դասընթացն ու միացիր հենց այսօր։