search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundՔաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը
Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը
featuredFeatured
share
favourite

Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը

Էլեկտրոնային ռեսուրս
Էլեկտրոնային ռեսուրս
Ինքնուսուցում
Ինքնուսուցում
star-favourite0
Անվճար

Դասընթացի մասին

«Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը» առցանց դասընթացը ստեղծվել է Կովկասի ինստիտուտի կողմից` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում: Այն իրենից ներկայացնում է դասախոսությունների շարք, որը դիտարկում էր քաղաքականությունը Հարավային Կովկասում համավարակի ժամանակ և ուղղված էր քաղաքական վերլուծության կարողությունների ձևավորմանը:

Ուսումնական ծրագիրը նախատեսված է հայ երիտասարդների համար: Դասախոսությունների և ընթերցանության նյութերի նպատակն է հնարավորություն տալ հասկանալու և մեկնաբանելու ճգնաժամի ընթացքում փոփոխվող քաղաքական իրողությունները, ծանոթանալ այլընտրանքային տեսակետներին և ստանալ արդիական արժեքավոր տեղեկատվություն:

Դուք կսովորեք

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն․

  • Քաղաքական, սոցիալական և տնտեսական համատեքստն ու իրադարձություններ վերլուծելու կարողություն,

  • Քաղաքական որոշումների կայացման, քաղաքական համակարգերի և ինստիտուտների առավել խորը ընկալում,

  • Քաղաքական և սոցիալական գիտություններում տվյալների հավաքագրման և մեկնաբանման նպատակով բազմադիսցիպլինար մոտեցումներ կիրառելու կարողություն,

  • Հարավային Կովկասի տարածաշրջանի և նրա մաս կազմող երկրների վերաբերյալ հավելյալ գիտելիքներ

Բովանդակություն

Դասախոսությունները վարում են.

• Գեորգի Դերլուգյանը, Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հասարակական քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր, Աբու-Դաբի

• Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, Երևան

• Հրանտ Միքայելյանը, ժողովրդագիր և տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի ավագ

գիտաշխատող, Երևան

• Մարինա Մուսխելիշվիլին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի

անվան համալսարանի Հասարակական և քաղաքագիտական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր

• Էդգար Էլբակյանը, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

• Գոռ Պետրոսյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, Երևան

Քարտեզ

courseImage

Հասարակական գիտություններ

Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Հետաքրքրվա՞ծ եք սոցիալական գիտություններով

Հետաքրքրվա՞ծ եք սոցիալական գիտություններով։ Մենք կուղարկենք ամենաթարմ դասընթացներն ու ուսումնական նյութերը։ Պարզապես թողեք էլեկտրոնային փոստի հասցե։