search
-
Дата начала
Конец
backgroundbackgroundԹվային մարքեթինգի դասընթաց
Թվային մարքեթինգի դասընթաց
share
favourite

Թվային մարքեթինգի դասընթաց

Вводный
Вводный
Групповой 5 - 30
Групповой 5 - 30
Marketing (Entrepreneurial Leadership)
Marketing (Entrepreneurial Leadership)
Бизнес
star-favourite0
25,000 ֏
за курс

О курсе

Ինչպես վաճառել ձեր ապրանքը կամ ծառայությունը օգտագործելով ժամանակակից թվային մարքեթինգի տեխնոլոգիաներն ու գործիքները

Թվային մարքեթինգի դասընթացին դուք կսովորեք ժամանակակից թվային մարքեթինգի միջոցները – սոցցանցերի էջեր, վճարովի գովազդ, Գուգլի օրգանական որոնում՝ Google organic search – SEO, տվյալների բազաների կառավարման գործիքներ՝ CRM և էլփոստով մարքեթինգ:

Կսովորեք, թե ինչպես օգտագործել Google Analytics-ը և Search Console-ը, նաև՝ Facebook Insight գործիքը, ավելի լավ հասկանալու համար ձեր առցանց ներկայության բնութագրերը: Դուք նաև կծանոթանաք, թե ինչու է կարևոր գրանցվել Google My Business-ում:

Դուք կսովորեք նաև վճարովի գովազդի հիմունքները և թե ինչպես գրել լավ գովազդ Google-ի և Facebook-ի համար: Եվ ամենակարևորը, կսովորեք, թե ինչպես չափել ձեր թվային մարքեթինգի արշավների արդյունավետությունը:

Դասընթացը ներառում է քննարկումներ, խմբային և անհատական վարժություններ, պրեզենտացիաներ և դասանյութեր:

Вы научитесь

Այս դասընթացին դուք կսովորեք, թե ինչպես`

📲 ունենալ գրավիչ էջեր սոցիալական ցանցերում

📲 իմանալ, թե ինչպես ինքնուրույն իրականացնել ձեր կայքի SEO-ն

📲 ստեղծել արդյունավետ վճարովի գովազդ Facebook-ում և Ինստագրամում և Google-ում

📲 օգտագործել Google Analytics-ը

📲 օգտագործել Facebook-ի Insights գործիքը

📲 իրականացնել էլփոստով արշավներ

📲 կառավարել ձեր տվյալների բազան CRM-ի միջոցով:

Содержание

Մաս 1. Մարքեթինգի պրոցեսը. ներածություն

Թիրախային շուկան ճիշտ ընտրելը և բովանդակությունը ճիշտ կառուցելը մարքետինգի ժամանակակից լրատվամիջոցները; direct response marketing, ի՞նչ է սա և ինչպե՞ս ճիշտ օգտագործել:

Մաս 2. Մարքեթինգային ժամանակակից լրատվամիջոցները՝ թվային մարքեթինգ.

Մարքեթինգի ժամանակակից մեթոդները՝ Google; Google MyBusiness. Google organic search և վճարովի գովազդ; Google Analytics և Search Console. Ձեր կայքը Google-ի համար օպտիմալացնելը՝ SEO, Google-ի աշխատանքի հիմունքները և եղանակները, ինչպես օգտագործել ՙՙբանալի-բառերը՚՚ (keywords); Ինչ է հարկավոր իմանալ առաջին հերթին կայքը օպտիմալացնելու համար: Ինչպիսի՞ն պետք է լինի լավ կայքը.

  1. կառուցվածքը,
  2. բովանդակությունը,
  3. նկարներն ու տեսանյութերը,
  4. հնարավոր հաճախորդին գնում կատարելոււ գործողության դրդելու գործիքները:

Մաս 3. Մարքեթինգային ժամանակակից լրատվամիջոցները՝ թվային մարքեթինգ (շարունակություն)

Էլեկտրոնային փոստով մարքետինգ. Ինչպե՞ս արդյունավետ կերպով օգտագործել էլփոստով մարքետինգը. էլփոստի կոմերցիոն համակարգեր:

Սոցիալական ցանցերի դերը ձեր բիզնեսում. որո՞նք եք դուք օգտագործում, ինչո՞ւ, ինչպե՞ս: Ինչի՞ մասին գրել օրեցօր:

Մաս 4. Վճարովի գովազդ. Google Ads, և Facebook Ads Manager.

Ինչպե՞ս չափել մարքետինգային արշավի արդյունավետությունը. Ձեր մարքետինգի վրա արված ծախսերից ետ վերադարձող եկամուտը (Return on investment in marketing)՝ ինչպե՞ս չափել և ինչը՞ չափել:

Մաս 5. Մարքետինգի ենթակառուցվածքը.

Ի՞նչ է մարքետինգի ենթակառուցվածքը. ինչո՞ւ է սա կարևոր, ինչպես ավտոմատացնել գործընթացները. Ձեր մարքետինգի ենթակառուցվածքը սարքելը. Բովանդակության ռազմավարություն. ինչի՞ մասին գրել և ինչպե՞ս; Մարքետինգի օրացույց ստեղծելը:

Կարևոր է. Դասընթացն անցկացվելու է Zoom տեսակոնֆերանսների հարթակի միջոցով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը

Карта

courseImage

Бизнес

Թվային մարքեթինգի դասընթաց

Like and share!

share
favourite

Оставить отзыв

Рейтинг

Комментарии и оценки

Нет отзывов

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Похожие курсы

Развернуть
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
share
favourite
Отсутствует расписание

star-favourite2
share
favourite
Отсутствует расписание

star-favourite2