Ցանցային ադմինիստրատորի մասնագիտությունը շատ լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում և այժմ համարվում է ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Ոչ միայն ամենատարածված և պահանջարկ վայելող, այլ նաև ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկն է: «Ցանցային ադմինիստրատորի պատրաստում» ծրագիրը կծանոթացնի Ձեզ համակարգչային լոկալ ցանցերի հիմունքների և կառուցման տեխնոլոգիաների հետ: Ծրագրի մեջ ներկայացված են համակարգչային ցանցերի կառուցման հիմնական գործիքները, մոդելները և TCP / IP պրոտոկոլների կազմակերպումը։
Դասընթացի միջոցով Դու կդառնաս որակյալ և պահանջված մասնագետ այս ոլորտում, ինչպես նաև, հնարավորություն կունենաս ձեռք բերածդ գիտելիքները պրակտիկ փորձարկելու Quick Start-ի գործընկեր ընկերություններում։
📌 Ո՞վքեր կարող են մասնակցել
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել պահանջված մասնագիտություն և նոր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն։
Հիմնական արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան ճիշտ պատկերացում ցանցի մասին, ձեռք կբերեն խնդիրների վերացման արագ կողմնորոշվելու ունակություն և նոր պահանջված մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն:
📌Տևողություն՝ 30 ժամ, 15 դաս
Մեկնարկ՝ սեպտեմբարի 16
Օրեր՝ չորեքշաբթի 19:00-21:00
շաբաթ՝ 12:00-14:00
📌 Ձեր ներդրումը
67.000 դրամ
Ծրագրի նկարագրություն
Դասընթացավար՝
Արման Սարգսյան
"Q group" ընկերության տնօրենի խորհրդատու
Արմանը սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների բաժնում, ունի Մագիստրոսի աստիճան։
2013 թ.-ից աշխատել է որպես ցանցային ադմինիստրատոր՝ հասնելով բաժնի ղեկավարի պաշտոնի, իսկ արդեն 2018-ից՝ որպես ընկերության տնօրեն։ Այժմ հանդիսանում է "Q group" ընկերության տնօրենի խորհրդատու:
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!